Հա

Այլ

Կիրակի, 03 Դեկտեմբերի 2017 08:00

Կանադացի գիտնականներ. «Բարձրաձայն ընթերցելը բարելաւում է յիշողութիւնը»

Կանադացի գիտնականները յայտնաբերել են, որ բարձրաձայն ընթերցելն իրօք օգնում է աւելի լաւ յիշել տեքստը:

«alikonline.ir» - Կանադացի գիտնականները յայտնաբերել են, որ բարձրաձայն ընթերցելն իրօք օգնում է աւելի լաւ յիշել տեքստը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ ասւում է «Memory» ամսագրում հրապարակւած յօդւածում:

«Մեր հետազոտութիւնը ցոյց է տալիս, որ յիշողութիւնն ու սովորելու ունակութիւնն իրօք բարելաււում են, երբ մենք արտաբերում ենք բառը կամ ուղեկցում այն որեւէ գործողութեամբ. այս դէպքում այն աւելի «նկատելի» է դառնում մեզ համար եւ հետեւաբար՝ աւելի յիշւող»,- պատմել է Կանադայի Վոթերլուի համալսարանից Քոլին Մաքլաուդը:

Մաքլաուդը եւ նրա գործընկերները հետեւել են՝ ինչպէս են տեղեկութիւնը յիշելու եւ ընկալելու տարբեր մեթոդներ ազդել 95 կամաւորի յիշողութեան աշխատանքի վրայ, եւ ապացուցել, որ բարձրաձայն կարդալն օգնում է աւելի լաւ յիշել բանաստեղծութիւնները կամ դասագրքերի տեքստերը եւ աւելի լաւ պատասխանել ուսուցիչների հարցերին:

Այսպէս, օրինակ, կամաւորների մի մասը կարդացել է տեքստը մտքում, միւսները լսել են այն ձայնագրութեան միջոցով կամ գիտափորձի մէկ այլ մասնակցի ընթերցանութեամբ: Երրորդ խումը բարձրաձայն է կարդացել տեքստը, իսկ չորրորդը՝ կարդացել, այնուհետեւ լսել է ձայնագրութիւնը:

Ինչպէս ցոյց են տւել դիտարկումները, ամենամեծ յաջողութեան հասել են բարձրաձայն կարդացողները, ինչը հաստատել է ուսման այս մեթոդի օգուտը:

Մաքլաուդի կարծիքով՝ այս դէպքում յիշողութիւնը բարելաււում է այն պարզ պատճառով, որ մարդը լաւ է յիշում իր ձայնի հնչիւնները եւ սկսում ասոցացնել յիշւող տեղեկութիւնն իր հետ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։