Հա

Այլ

Կիրակի, 03 Դեկտեմբերի 2017 08:20

Գիտնականները պարզել են, թէ ինչու է վնասակար նախաճաշերը բաց թողնելը

Վերջերս կատարւած հետազօտութիւնը, որը հրապարակւած է «Journal of Psychology»-ում, ցոյց է տւել, որ այն մարդիկ, ովքեր չեն հրաժարւում նախաճաշից, աւելի քիչ են նախատրամադիր սիրտ-անօթային հիւանդությունների եւ շաքարախտի: 

«alikonline.ir» - Վերջերս կատարւած հետազօտութիւնը, որը հրապարակւած է «Journal of Psychology»-ում, ցոյց է տւել, որ այն մարդիկ, ովքեր չեն հրաժարւում նախաճաշից, աւելի քիչ են նախատրամադիր սիրտ-անօթային հիւանդությունների եւ շաքարախտի: Տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Փորձագէտները 21-ից մինչեւ 60 տարեկան 49 մարդու խնդրել են վեց շաբաթւայ ընթացքում ամէն օր սնունդ ընդունել արթնանալուց յետոյ երկու ժամւայ ընթացքում կամ էլ մինչեւ կէսօր քաղցած մնալ:

Նրանք կարող էին ընտրել ցանկացած կերակրատեսակ, սակայն շատերը գերադասել են աւանդական նախաճաշը փաթիլներով, տոստերով եւ հիւթով: Թեստից առաջ եւ յետոյ գիտնականները գրանցել են մասնակիցների նիւթափոխանակութեան ցուցանիշները:

Նրանք նաեւ կատարել են ճարպաբջիջների բիոպսիա՝ պարզելու, թէ ինչպէս են գործում այն 44 գէներն ու սպիտակուցները, որոնք պատասխանատու են նիւթափոխանակութեան համար: Հետազօտութեան ընթացքում պարզւել է, որ նախաճաշերը նւազեցնում են այն գէների ակտիւութիւնը, որոնք կապւած են ինսուլինառեզիստենտութեան հետ, եւ նորմայի սահմաններում են մեծացնում արեան մէջ շաքարի պարունակութիւնը, ինչը ժամանակի հետ կարող է օրգանիզմը պաշտպանել շաքարախտից եւ սրտի հիւանդութիւններից: Ըստ որում այն լրացուցիչ կալորիաները, որոնցով իրենց ծանրաբեռնում են նախաճաշել սիրողները, օրգանիզմին էական վնաս չեն պատճառում, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից Հրապարակումներ

  • Բժիշկները սելֆիի հանդէպ կիրքը հոգեկան հիւանդութիւն են համարում
    Բժիշկները սելֆիի հանդէպ կիրքը հոգեկան հիւանդութիւն են համարում

    Սելֆի անելու եւ այն համացանցում հրապարակելու անյաղթահարելի ցանկութիւնը հոգեկան հիւանդութիւն է, կարծում են հնդիկ հոգեբանները:

    «Սելֆիտիս» տերմինն առաջին անգամ յայտնւել է մտացածին նորութիւնների կայքի հաղորդագրութեան մէջ, սակայն հիմա հետազօտողները յանգել են այն եզրակացութեան, որ սելֆիի մոլուցքն իսկապէս կարելի է հիւանդութիւն համարել:

  • Տաք թէյը փրկու՞մ է գլաուկոմայից
    Տաք թէյը փրկու՞մ է գլաուկոմայից

    Տաք թէյի օգտագործումը կարող է նւազեցնել գլաուկոմայի զարգացման վտանգը: Այնուամենայնիւ, փորձագէտները նշում են, որ նրանց չի յաջողւել խմիչքի որեւէ պաշտպանական ազդեցութիւն յայտնաբերել:

    ԱՄՆ հետազօտողները վերլուծել են 2005-2006 թւականների առողջութեան եւ սննդի համընդհանուր հետազօտութեան տւեալները: Նրանք ուսումնասիրել են 40 եւ բարձր տարիքի 1678 մասնակիցների աչքի առողջութեան հետազօտութիւնները:

  • Սնունդն ազդում է մարդու տրամադրութեան վրայ
    Սնունդն ազդում է մարդու տրամադրութեան վրայ

    Սնունդը տարբեր կերպ է ազդում տարբեր տարիքի մարդկանց հոգեկան վիճակի վրայ, պնդում են Բինհեմթոնի համալսարանի ամերիկացի գիտնականները:

  • Գիտնականները մինչեւ 400 տարի ապրող շնաձուկ են յայտնաբերել
    Գիտնականները մինչեւ 400 տարի ապրող շնաձուկ են յայտնաբերել

    Գիտնականների խումբը բացայայտել է, որ շնաձկան տեսակներից մէկը կարող է մինչեւ 400 տարի ապրել, իսկ ներկայում բնակւող էգերից մէկը, ըստ գնահատումների, 392 տարեկան է: 

  • Գիտնականները քաղցկեղ են յայտնաբերել եգիպտական մումիայի մօտ
    Գիտնականները քաղցկեղ են յայտնաբերել եգիպտական մումիայի մօտ

    Նիւ Եօրքի «Կրաուս» հիւանդանոցի ամերիկացի մասնագէտները քաղցկեղային ուռուցք են յայտնաբերել եգիպտական մումիայի մօտ, որի տարիքը հասնում է շուրջ 2000 տարւայ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։