Հա

Այլ

Կիրակի, 03 Դեկտեմբերի 2017 08:25

«General Motors»-ի անվարորդ տաքսիներն ԱՄՆ-ի փողոցներում կը յայտնւեն 2019 թւականին

«General Motors» (GM) ամերիկեան աւտոշինաական հսկայի արտադրութեան անվարորդ տաքսիներն ԱՄՆ-ի խոշորագոյն քաղաքների փողոցներում կը յայտնւեն արդէն 2019 թւականին:

«alikonline.ir» - «General Motors» (GM) ամերիկեան աւտոշինաական հսկայի արտադրութեան անվարորդ տաքսիներն ԱՄՆ-ի խոշորագոյն քաղաքների փողոցներում կը յայտնւեն արդէն 2019 թւականին: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «AP» գործակալութիւնը:

Ինչպէս «GM»-ի ներկայացուցիչները յայտարարել են ներդրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, կորպորացիան մտադիր է ինքնակառավարւող աւտոմեքենաների օգնութեամբ ուղեւորների եւ բեռների փոխադրման առեւտրային ծառայութիւններն առաջարկել երկու տարի յետոյ: Մինչ այդ ընկերութիւնը մտադիր է աւարտել ինքնակառավարւող աւտոմեքենաների թեստերը, որոնք արդէն անցկացւում են ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում:

Այսպէս, Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆորնիայի նահանգ), Դէթրոյթում (Միչիգանի նահանգ) եւ Ֆինիքսում (Արիզոնայի նահանգ) «GM»-ն փորձարկում է «Chevrolet Bolt» անվարորդ էլեկտրաքարերը: Յաջորդ տարւայ սկզբին ընկերութիւնը պլանաւորում է փորձարկումների ձեռնամուխ լինել Նիւ Եօրքի փողոցներում:

Թեստերի ժամանակ իւրաքանչիւր նման աւտոմեքենայում անվտանգութեան նպատակներով գտնւում է կորպորացիայի աշխատակիցը, որի գործառոյթները ներառում են սարքաւորման աշխատանքի մասին տեղեկատւութեան հաւաքումը եւ երթեւեկութեան ընթացքում հնարաւոր արտակարգ իրավիճակներին հակազդելը: Սակայն լիարժէք կոմերցիոն գործարկումից յետոյ աւտոմեքենաներում կը գտնւեն միայն ուղեւորներ:

«Խելացի աւտոմեքենաների օգտագործման բնագաւառում «GM»-ի մրցակիցներից մէկը «Waymo» ընկերութիւնն է, որը, ինչպէս եւ «Google»-ը, մտնում է «Alphabet» հոլդինգի մէջ: Ներկայում այն համարւում է այս բնագաւառի առաջատարը. ութ տարւայ ընթացքում նրա անվարորդները երկրի 20 քաղաքներում ընդհանուր առմամբ անցել են 5 մլն կիլոմետր: Բայց, ի տարբերութիւն «GM»-ի, «Waymo»-ն իր փորձարկումներն անցկացնում է խոշոր քաղաքներից դուրս, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից Հրապարակումներ

  • «Peugeot Citroën»-ը ցանկանում է գնել «Opel»-ը
    «Peugeot Citroën»-ը ցանկանում է գնել «Opel»-ը

    «Groupe PSA»-ին՝ նոյն ինքը «Peugeot Citroën» աւտոմոբիլներ արտադրող ֆրանսիական հսկան ցանկանում է գնել գերմանական «Opel» եւ անգլիական «Vauxhall» ընկերութիւնները, որոնք պատկանում են ամերիկեան «General Motors»-ին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։