Հա

Այլ

Երկուշաբթի, 04 Դեկտեմբերի 2017 08:30

Թիմ Քուկ. «Ինձ մտահոգում են մեքենայի նման մտածող մարդիկ»

Ապագայ ինտերնետ տեխնոլոգիաները եւ արհեստական ինտելեկտը պէտք է գաղտնի, անվտանգ եւ մարդկային լինեն: Այս մասին յայտարարել է «Apple Inc.»-ի տնօրէն Թիմ Քուկը՝ ելոյթ ունենալով Չինաստանում ընթացող ինտերնետի համաշխարհային գիտաժողովում:

«alikonline.ir» - Ապագայ ինտերնետ տեխնոլոգիաները եւ արհեստական ինտելեկտը պէտք է գաղտնի, անվտանգ եւ մարդկային լինեն: Այս մասին յայտարարել է «Apple Inc.»-ի տնօրէն Թիմ Քուկը՝ ելոյթ ունենալով Չինաստանում ընթացող ինտերնետի համաշխարհային գիտաժողովում: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ փոխանցում է «Bloomberg»-ը:

«Այս գիտաժողովի նպատակն է թւային տնտեսութեան մշակումը թափանցիկութեան եւ ընդհանուր առաւելութիւնների համար. սա տեսլական է, որին «Apple»-ը համաձայն է»,- ասել է Քուկը: «Մենք հպարտանում ենք, որ Չինաստանում մեր մեծաթիւ գործընկերների հետ միասին աշխատել ենք  հանրոյթի ստեղծման վրայ, որը կիբերտարածութիւնում ընդհանուր ապագայ կը մտնի»,- ասել է Քուկը:

Քուկի ելոյթն առանցքային է Չինաստանում ընկերութեան ապագայի տեսանկիւնից, որն այժմ Հիւսիսային Ամերիկաի սահմաններից դուրս խոշորագոյն շուկան է:

Քուկի խօսքով՝ «Apple» ընկերութիւնում մօտ 30 տարի ընդամենը մի քանի աշխատակից է եղել, իսկ այսօր այն ստեղծել է աւելի քան 5 մլն. աշխատատեղ Չինաստանում, այդ թւում՝ բջջային յաւելւածների 1.8 մլն տեղացի մշակողներ: «Շատ է խօսւել «ԻՏ» պոտենցիալ թերութիւնների մասին, բայց ես չեմ մտահոգւում մեքենաների համար, որոնք մարդկանց նման են մտածում: Ես մտահոգւում են մարդկանց համար, որոնք մտածում են ինչպէս մեքենաները»,- ասել է նա: «Մենք բոլորս պէտք է աշխատենք, որպէսզի մեր արժէքների հետ հումանիտար տեխնոլոգիաներ ներդնենք»,- ասել է նա՝ յաւելելով, որ ապագայի տեխնոլոգիան պէտք է թափանցիկութիւն, կրեատիւութիւն եւ երաշխիքներ ունենայ գաղտնիութիւնը ապահովելիս օգտատէրերին պաշտպանելու համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։