Հա

Այլ

Երկուշաբթի, 04 Դեկտեմբերի 2017 08:00

«Alibaba»-ի հիմնադիր. 30 տարի անց մարդկութիւնը «թւային դարաշրջան» կը մտնի

Մարդկութիւնը 30 տարի անց «թւային դարաշրջան» կը մտնի՝ կոոպերացիա եւ բազմակողմանի սերտ միջազգային փոխգործակցութիւն պահանջող նոր դժւարութիւններով ու հնարաւորութիւններով: Այդպիսի կանխատեսում է արել չինական համացանցային հսկայ «Alibaba»-ի հիմնադիր եւ տնօրէնների խորհրդի նախագահ Ջեկ Ման (Մա Իւն) կիրակի՝ Համացանցի կառավարման համաշխարհային 4-րդ գիտաժողովում:

«alikonline.ir» - Մարդկութիւնը 30 տարի անց «թւային դարաշրջան» կը մտնի՝ կոոպերացիա եւ բազմակողմանի սերտ միջազգային փոխգործակցութիւն պահանջող նոր դժւարութիւններով ու հնարաւորութիւններով: Այդպիսի կանխատեսում է արել չինական համացանցային հսկայ «Alibaba»-ի հիմնադիր եւ տնօրէնների խորհրդի նախագահ Ջեկ Ման (Մա Իւն) կիրակի՝ Համացանցի կառավարման համաշխարհային 4-րդ գիտաժողովում: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Վերջին 20 տարիներին համացանցը 0-ից զարգացաւ մինչեւ ներկայիս իրավիճակ, առաջիկայ 30 տարիներին ամէնը կրկին զրոյական ցուցանիշով կը նշանակւի, սակայն այդ «0-ն» կը նշանակի, որ ոչ մի մարդ առօրեայում չի կարող ոչինչ անել առանց ցանցային տարածութեան,- յայտարարել է նա: Համաշխարհային տնտեսութիւնը այլ ձեւեր է ընդունում, եւ 30 տարի անց ողջ աշխարհը նոր դարաշրջան կը մտնի՝ աննախադէպ խնդիրներով ու հնարաւորութիւններով: Կը ձեւաւորւի ընդհանուր ճակատագրով միասնական ընկերութիւն  եւ բոլոր դժւարութիւնները մենք ստիպւած կը լինենք հաղորդելով յաղթահարել»:

Ըստ նրա՝ վերաձեւաւորման մասշտաբները, որը կրում է մեր օրերի տեխնիկական յեղափոխութիւնը, կարող են առաւել էական լինել, քան անցեալի բոլոր նմանատիպ նորարարութիւնները միասին:

«Այդ պատճառով համացանցային տարածութեան խորքային խնդիրների քննարկումը գնալով առաւել արդիական ու կարեւոր նշանակութիւն է ձեռք բերում»,- ընդգծել է Ջեկ Ման:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։