Հա

Այլ

Երկուշաբթի, 04 Դեկտեմբերի 2017 08:10

Կասպերսկի. «Աշխարհին 90 մլն. համակարգչային վիրուս է սպառնում մէկ տարում»

2017 թւականին աւելի քան 90 մլն. վիրուսային ծրագիր կը յայտնւի աշխարհում: Այս մասին նման տւեալներ է ներկայացրել «Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադիր եւ ղեկավար Եւգենի Կասպերսկին:

«alikonline.ir» - 2017 թւականին աւելի քան 90 մլն. վիրուսային ծրագիր կը յայտնւի աշխարհում: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ նման տւեալներ է ներկայացրել «Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադիր եւ ղեկավար Եւգենի Կասպերսկին:

Նրա խօսքով՝ իրավիճակը կիբեռտարածութեան ասպարէզում շատ արագ է փոխւում, իսկ ցանցային անվտանգութեան ապահովումը մասշտաբային խնդիր է: Կասպերսկին յայտնել է, որ 20 տարի առաջ իր ընկերութիւնը ընդամենը 500 վնասակար ծրագիր է ֆիքսել: Տասը տարի անց՝ 2007-ին, այդ ցուցանիշն արդէն կազմել է 2 մլն համակարգչային վիրուսի օրինակ, որոնք նախադէպը չեն ունեցել նախկինում:

«2017-ին ակնկալում ենք աւելի քան 90 մլն. նոր նմուշ հաշւարկել, եւ դա ընդամենը մէկ տարում»,- շեշտել է մասնագէտը:

Ընկերութեան ղեկավարը նշել է, որ օրական շուրջ 300 հազատ նոր վիրուս է հաշւարկւում, որոնց մեծ մասը կարելի է դասել ոչ բարդ վիրուսների շարքը, որոնք հեշտ է ոչնչացնել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։