Հա

Այլ

Երեքշաբթի, 05 Դեկտեմբերի 2017 08:00

Գիտնականները բացայայտել են աւելորդ քաշի նոր սպառնալիքները

Բրիստոլի համալսարանի գիտնականները պարզել են, որ աւելորդ քաշը մահացութեան մակարդակի վրայ ազդում է շատ աւելի մեծ չափով, քան աւելի վաղ համարւում էր: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւած են «EurekAlert» պորտալում: 

«alikonline.ir» - Բրիստոլի համալսարանի գիտնականները պարզել են, որ աւելորդ քաշը մահացութեան մակարդակի վրայ ազդում է շատ աւելի մեծ չափով, քան աւելի վաղ համարւում էր: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւած են «EurekAlert» պորտալում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Համալսարանի աշխատակիցները վերլուծել են մարմնի զանգւածի բարձր եւ ցածր ինդեքսի ազդեցութիւնը մարդու օրգանիզմի վրայ: Հետազօտութեանը մասնակցել են 60 հազար երեխաներ եւ ծնողներ: Գիտնականները կատարել են պացիենտների մարմնի զանգւածի, նրանց ֆիզիկական վիճակի եւ ընտանիքներում մահացութեան միջեւ փոխադարձ կապի վերլուծութիւն:

Նորւեգիայի բնական եւ տեխնիկական գիտութիւնների համալսարանի հետ համատեղ բրիստոլցի գիտնականները պարզել են, թէ ինչպէս է ծնողների մահացութիւնը կապւած իրենց մարմնի զանգւածի եւ իրենց երեխաների մարմնի զանգւածի հետ: Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ աւելորդ քաշը մահւան վտանգը շատ աւելի է մեծացնում, քան աւելի վաղ համարւում էր:

Նախորդ հետազօտութիւնները չեն կարողացել նկատել ճարպակալման եւ մահացութեան միջեւ «զուտ» փոխադարձ կապը: Խնդիրն այն էր, որ գիտնականների եզրակացութիւնների վրայ ազդել են մարդու տարած այլ հիւանդութիւններ: Այս հետազօտութիւնը հերքում է այն առասպելը, թէ մարմնի զանգւածի ոչ մեծ աւելցուկը չի կարող լրջօրէն ազդել մարդու առողջութեան վրայ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։