Հա

Այլ

Երեքշաբթի, 05 Դեկտեմբերի 2017 09:20

«Lamborghini»-ն ներկայացրել է աշխարհի ամենաարագ քրոսովերը

«Lamborghini» ընկերութիւնը ներկայացրել է «Urus»- ի շարքային  տարբերակը, որը աւտոարտադրողը անւանում է «SUV»-ի առաջին ներկայացուցիչ

«alikonline.ir» - «Lamborghini» ընկերութիւնը ներկայացրել է «Urus»- ի շարքային  տարբերակը, որը աւտոարտադրողը անւանում է «SUV»-ի առաջին ներկայացուցիչ: Ըստ «news.am»-ի՝ ինչպէս փոխանցում է «Autentews.ru»-ը «Bentley Bentayga»-ից աւելի հզօր եւ արագ նորոյթի շնորհանդէսը տեղի է ունեցել իտալական Սանտ Ագատ Բոլոնզեի յատուկ իրադարձութեան ժամանակ:

«Lamborghini Urus»-ի ընդհանուր երկարութիւնը 5112 մմ է, լայնութիւնը` 2016 մմ, իսկ բարձրութիւնը՝ 1638 մմ: Անիւների հիմքի չափը 3003 մմ է: Բեռնախցիկի ծաւալը կազմում է 616 լիտր, իսկ հետեւի նստատեղերը հանելով՝ այն կաւելանայ մինչեւ 1596 լիտր:

Աւտոմեքենայի քաշը կազմում է 2,200 կգ:

«Lamborghini Urus»-ն ի վիճակի է տեղից մինչեւ 100 կմ/ժ արագութիւն զարգացնել 3.6 վայրկեանում, իսկ նրա  առաւելագոյն արագութիւնը ժամում 305 կմ է:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։