Հա

Այլ

20/12/2017

ԱՄՆ-ում փորձարկւել է աշխարհի ամենամեծ ինքնաթիռը

Աշխարհի ամենամեծ «Stratolaunch» ինքնաթիռը դուրս է բերւել օդանաւակայանի թռիչքուղի: Ինքնաթիռը ցուցադրող տեսագրութիւնը «Twitter»-ի իր էջին հրապարակել է «Stratolaunch» ընկերութեան ղեկավար, «Microsoft»-ի համահիմնադիր Փօլ Ալլէնը:

«alikonline.ir» - Աշխարհի ամենամեծ «Stratolaunch» ինքնաթիռը դուրս է բերւել օդանաւակայանի թռիչքուղի: Ինքնաթիռը ցուցադրող տեսագրութիւնը «Twitter»-ի իր էջին հրապարակել է «Stratolaunch» ընկերութեան ղեկավար, «Microsoft»-ի համահիմնադիր Փօլ Ալլէնը: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դեկտեմբերի 19-ին «Stratolaunch»-ը դուրս է բերւել Մոհաւէի օդանաւակայանի թռիչքուղի եւ յաջողութեամբ անցել է գետնավարման առաջին փորձարկումը»,- գրել է Ալէնը:

Տեսագրութեան մէջ երեւում է՝ ինչպէս է ինքնաթիռը, աստիճանաբար թափ հաւաքելով, դանդաղ շարժւում թռիչքուղու վրայով: Ինքնաթիռը ուղեկցւում է աւտոմեքենաներով: Սակայն հսկայ օդանաւը այդպէս էլ օդ չի բարձրացել:

«Stratolaunch»-ը նախատեսւում է հրթիռ-կրիչների տեղափոխման համար: Օդանաւի թեւերի երկարութիւնը 117 մետր է, քաշը` 230 տոննա: Հաշւարկների համաձայն՝ «Stratolaunch»-ը կը կարողանայ օդ բարձրացնել մինչեւ 250 տոննա բեռ: Սպասւում է, որ ինքնաթիռի առաջին փորձնական թռիչքային տեղի կունենայ 2019 թւականին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։