Հա

Այլ

20/12/2017 - 12:30

«Facebook»-ը կը գործարկի դէմքերի ճանաչման նոր գործառոյթ, որը թոյլ կը տայ հսկել լուսանկարները

«Facebook» սոցիալական ցանցը գործարկում է նոր գործառոյթ, որի շնորհիւ ցանցի օգտատէրերը կստանան ծանուցումներ, երբ ինչ-որ մէկն իրենց պատկերող լուսանկարներ է բեռնում: Դեկտեմբերի 19-ին այս մասին յայտնել է «TechCrunch» պորտալը:

«alikonline.ir» - «Facebook» սոցիալական ցանցը գործարկում է նոր գործառոյթ, որի շնորհիւ ցանցի օգտատէրերը կստանան ծանուցումներ, երբ ինչ-որ մէկն իրենց պատկերող լուսանկարներ է բեռնում: Դեկտեմբերի 19-ին այս մասին յայտնել է «TechCrunch» պորտալը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Photo Review» անւանումը կրող գործառոյթի միջոցով, պորտալի տւեալներով՝ կարելի կը լինի հսկել այն լուսանկարները, որոնցում ցանցի օգտատէրը ներկայ է, բայց նշւած չէ յատուկ նշանով կամ «թեգով»: Նման լուսանկար յայտնաբերելուց յետոյ դրանում պատկերւած մարդը կարող է իրեն նշել ինքնուրոյն, խնդրել հեռացնել հրապարակումը կամ այդ պահանջով դիմել «Facebook»-ի տեխօժանդակութեան ծառայութեանը: Նոր գործառոյթի գործողութիւնը, ճշտում է պորտալը, տարածւում է միայն բաց Էջերի վրայ:

Առաջիկայ շաբաթներին «Photo Review»-ն կը գործարկւի այն բոլոր պետութիւններում, որտեղ կայ «Facebook», բացի Եւրոպայի երկրներից եւ Կանադայից, քանի որ դրանց տարածքում գործող օրէնսդրութիւնը սոցիալական ցանցին արգելում է օգտագործել դէմքերի ճանաչման տեխնոլոգիան, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։