Հա

Այլ

23/12/2017 - 08:00

«AUDI»-ն 330 հազար աւտոմեքենայ է յետ կանչել Գերմանիայում

Գերմանական յայտնի աւտոարտադրողը 330 հազար մեքենայ է հետ կանչել Գերմանիայում յաւելեալ ջեռուցման համակարգում գերտաքացման հաւանականութեան պատճառով: 

«alikonline.ir» - Գերմանական յայտնի աւտոարտադրողը 330 հազար մեքենայ է հետ կանչել Գերմանիայում յաւելեալ ջեռուցման համակարգում գերտաքացման հաւանականութեան պատճառով:

Ըստ «tert.am»-ը ինչպէս գրում է «Euromag»-ը, յետ կանչման ենթակայ մոդելների շարքին են դասւում 2011-2015 թւականների արտադրութեան «A4», «A5» եւ «Q5» մոդելները, որոնք վաճառւել են գերմանական շուկայում:

Ներկայ պահին մի քանի տասնեակ գերտաքացման դէպք է գրանցւել, որոնց պարագայում այրման հոտ է տարածւել մեքենայի սրահում: Նշւում է, որ այդ դէպքերի ժամանակ ոչ ոք չի տուժել:

Հաղորդւում է, որ ընկերութիւնում պատրաստւում են փոխել յետ կանչւող աւտոմեքենաների ջեռուցման համակարգի բաղադրիչ պահեստամասերը եւ թարմացնել ծրագրային ապահովումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։