Հա

Այլ

25/12/2017

Մեծն Նոստրադամուսի գուշակութիւնները. ի՞նչ է սպասւում աշխարհին 2018 թւականին

2018 թւականին որոշ եւրոպական երկրներում առատ անձրեւների հետեւանքով ջրհեղեղներ կը լինեն, կանխագուշակում էր Նոստրադամուսը։ 

«alikonline.ir» - 2018 թւականին որոշ եւրոպական երկրներում առատ անձրեւների հետեւանքով ջրհեղեղներ կը լինեն, կանխագուշակում էր Նոստրադամուսը։ Գրում է «armeniansputnik.am»-ը:

Միջնադարեան աստղագուշակ Միշէլ դէ Նոստրադամուսը հրապարակում էր իր գուշակութիւնները «Միշէլ Նոստրադամուսի գուշակութիւնները» գրքում։

Բոլոր գուշակութիւնները հանգաւոր քառատողերի տեսքով էին ու հարիւրներով առանձնացւած։

Իր գուշակութիւնները Նոստրադամուսն ուշադիր ծածկագրել է ու գրել է չորս լեզուների՝ լատիներէնի, հին ֆրանսերէնի, իտալերէնի ու յունարէնի խառնուրդով։

Քառատողերում կանխատեսումներ կան նաեւ յաջորդ տարւայ վերաբերեալ։

Նոստրադամուսի գուշակութիւնների համաձայն՝ 2018 թւականին որոշ եւրոպական երկրներում առատ ու երկարատեւ անձրեւների հետեւանքով ջրհեղեղ կը լինի, մասնաւորապէս՝ Հունգարիայում, Իտալիայում, Չեխիայում ու Մեծ Բրիտանիայում։ Ասիական շատ պետութիւններ իրենց հերթին այդ տարի կը բախւեն անսպասելի շոգի հետ։ Ցաւօք, բնական աղէտներից բացի, Նոստրադամուսը 2018 թւականի համար նաեւ տարբեր ռազմական հակամարտութիւններ է կանխատեսել, մասնաւորապէս, Իրաքի ու Սիրիայի խաղաղ բնակչութեան դէմ քիմիական զէնքի կիրառմամբ։ Նա կանխատեսել է նաեւ, որ Մերձաւոր Արեւելքում պատերազմի նոր օջախ է ձեւաւորւելու։

Բացի այդ՝ ամերիկեան մայրցամաքը տնտեսական խնդիրներ է ունենալու։ Հիմքեր կան ենթադրելու, որ խօսքը ԱՄՆ-ի ու այդ երկրի նախագահ մասին է։ Հանգամանքները կը ստիպեն նրան հրաժարւել առնւազն որոշ ծրագրերից ու մտադրութիւններից։ Աւելին՝ նա ստիպւած կը լինի «ծնկի գալ» Եւրոպայի առաջ («․․․արեւմուտքում օգնութիւն փնտրելու կը գնայ»):

Նոստեւրադամուսը նաեւ կանխագուշակել է, որ կլիմայական զէնք կը կիրառւի, Եւրոպային կտրուկ սառեցում է սպասւում։

Հաւատա՞լ, թէ ոչ Նոստրադամուսի գուշակութիւններին՝ այս հարցն անպատասխան է: Նրա «յայտնութիւններից» ոչ բոլորն են ճշմարիտ եղել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։