Հա

Այլ

25/12/2017

Չինաստանում խոշորագոյն ինքնաթիռ է փորձարկւել

Աշխարհի խոշորագոյն ամֆիբիա ինքնաթիռներից մէկը՝ չինական «AG600»-ը, առաջին թռիչքն է կատարել:

«alikonline.ir» - Աշխարհի խոշորագոյն ամֆիբիա ինքնաթիռներից մէկը՝ չինական «AG600»-ը, առաջին թռիչքն է կատարել: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս տեղեկացնում է «Lenta.ru»-ն, ամֆիբիա ինքնաթիռի (մարտական կամ տրանսպորտային օդանաւ, որը կարող է շարժւել ինչպէս ցամաքում, այնպէս էլ ջրում) փորձարկումներն անցել են Գուանդուն նահանգի Չժուխայ քաղաքի օդանաւակայանի թռիչքուղում: Թռիչքը մեկնարկել է տեղի ժամանակով 09:39-ին եւ բարեյաջող է անցել: «AG600» օդանաւի թռիչքը շուրջ մէկ ժամ է տեւել:

Օդանաւի գլխաւոր կոնստրուկտոր Հուան Լինցայը ընդգծել է, որ Չինաստանը այն քիչ երկրներից է, որոնք ընդունակ են հսկայական ամֆիբիա ինքնաթիռ կառուցել:

«AG600»-ը նախատեսւած է հրդեհների մարման համար: Ինքնաթիռի երկարութիւնը կազմում է 39.6 մետր, քաշը՝ 53.5 տոննա, իսկ արագութիւնը՝ 500 կմ/ժամ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։