Հա

Այլ

30/12/2017 - 09:00

Մասնագէտներ. «Առաւօտեան սուրճի փոխարէն աւելի լաւ է խնձոր ուտել»

Աւելի լաէ է օրը խնձորով սկսել. խնձորն առողջութեանն օգտակար է, նաեւ արթնանալուն աւելի վատ չի օգնի, քան սուրճը, պնդում են սննդամթերքի հարցերով մասնագէտները:

«alikonline.ir» - Աւելի լաէ է օրը խնձորով սկսել. խնձորն առողջութեանն օգտակար է, նաեւ արթնանալուն աւելի վատ չի օգնի, քան սուրճը, պնդում են սննդամթերքի հարցերով մասնագէտները: Գրում է «news.am»-ը:

Մարդկանցից շատերը նախընտրում են իրենց օրը հէնց սուրճով սկսել: Համարւում է, որ այս ըմպելիքում պարունակւող կոֆէինը արագ է վերացնում քնկոտութեան զգացումը եւ մարդուն նորմալ վիճակի բերում: Կոֆէինն իսկապէս բարձրացնում է արեան ճնշումը, թթւածնի մակարդակը, մարմնի ջերմաստիճանը, ուժեղացնում շնչառութիւնը եւ ուղեղի ակտիւութիւնը, իսկ այս ամէնը կարեւոր է, եթէ ցանկանում էք արագ արթնանալ: Չնայած կոֆէինի այս յատկութիւններն ակնյայտ են, այն նաեւ բացասական կողմեր ունի՝ նւազեցնում է թթւայնութեան մակարդակը, երբեմն անքնութիւն է հրահրում, մեզ զրկում է անհրաժեշտ հանքանիւթերից եւ նոյնիսկ կախւածութիւն է առաջացնում: Առաւօտեան սուրճին լաւ եւ օգտակար այլընտրանք կարող է լինել թարմ խնձորը, կարծում են մասնագէտներից շատերը:

Խնձորը մտնում է ամենասննդարար եւ օգտակար մրգերի մէջ, իսկ Հայաստանում այն ամբողջ տարի հասանելի է: Խնձորը մեծ թւով ֆիտոիքմիկատներ է պարունակում՝ ներառեալ կւարցետին, կատեխին, ֆլորիձին եւ քլրոգենաթթու, որն օժտւած է հակաօքսիդանտային ընդգծւած յատկութիւններով: Համարւում է, որ խնձորի կանոնաւոր օգտագործումը ճնշում է քաղցկեղային բջիջների աճը, նւազեցնում է լիպիդային թթւայնացման աստիճանը եւ պակասեցնում խոլեստերինը:

Սակայն թարմ խնձորն արդեօք կարո՞ղ է առաւօտեան սուրճին փոխարինել: Իհարկէ, այն կոֆէին չի պարունակում, որը օրգանիզմի վրայ խթանող ազդեցութիւն է ունենում՝ պաշտպանելով յոգնածութիւնից եւ արագ ծերացնելով բոլոր համակարգերը: Չէ՞ որ էներգիայի հոսքը, որ ստանում ենք կոֆէինից, նեարդերի խթանման հետեւանք է, այլ ոչ թէ որեւէ իրական էներգիայի աղբիւրի: Դրա փոխարէն՝ խնձորները բնական շաքար կամ ֆրուկտոզա են պարունակում, որոնք նոյնպէս օգնում են արթնանալ եւ օրգանիզմին էներգիա են տալիս: Ֆրուկտոզան էներգիայի ոչ պակաս ընդգծւած բռնկում է առաջացնում, քան սուրճը, փոխարէնը դրան չի յաջորդում անկումը եւ լեթարգիան, ինչը տեղի է ունենում սուրճից որոշ ժամանակ անց: Դրանից բացի, խնձորները լի են բջջանիւթով, որոնք աւելի երկար յագեցւածութիւն են ապահովում, ինչպէս նաեւ վիտամիններով եւ հանքանիւթերով:

 

Յարակից լուրեր

  • Գիտնականները առաւօտեան սուրճ խմելու եւս մէկ պատճառ են նշել
    Գիտնականները առաւօտեան սուրճ խմելու եւս մէկ պատճառ են նշել

    Պորտուգալիայից գիտնականները ամէն առաւօտ մեծ դոզայով սուրճ խմելու եւս մէկ պատճառ են նշել: Պարզւել է, որ կոֆէինի գործածումը երիկամների քրոնիկական հիւանդութիւններով մարդկանց մօտ նւազեցնում է վաղաժամ մահւան հաւանականութիւնը:

  • Ի՞նչ կը պատահի, եթէ երբեք միս չուտենք
    Ի՞նչ կը պատահի, եթէ երբեք միս չուտենք

    Վերջին հետազօտութեան ընթացքում մասնագէտները եկել են այն եզրակացութեան, որ կենդանական ճարպից հրաժարւելը կարող է բերել մարդու իմունային համակարգի աշխատանքի լուրջ խախտումների:

  • Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ
    Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ

    Սուրճի օգտագործումը կարող է մարդու քնի որակի վրայ բացասական ազդեցութիւն ունենալ՝ ուղեղի վրայ ներգործելու պատճառով: Տարիներ շարունակ ամէն օր սուրճ խմելու հետեւանքով կարող է քնի ցմահ վատթարացում առաջանալ՝ այն պատճառով, որ սուրճը սեղմում է մարդու ուղեղի այն հատւածը, որը պատասխանատու է քնի համար, պնդում են հարաւկորէական համալսարանի գիտնականները:

  • Գիտնականներն անւանել են աւելի առոյգացնող ըմպելիքները, քան սուրճն է
    Գիտնականներն անւանել են աւելի առոյգացնող ըմպելիքները, քան սուրճն է

    Շատերն իրենց առաւօտը չեն պատկերացնում առանց սուրճի։ Սակայն, այն ունի բազում հակացուցումներ եւ տարւել դրանով չարժի:

  • Սուրճը կարող է օգնել դիաբետի բուժմանը
    Սուրճը կարող է օգնել դիաբետի բուժմանը

    Ցիւրիխի տեխնիկական բարձրագոյն դպրոցի հետազօտողները ստեղծել են տեխնոլոգիա, որը հեռանկարում կարող է փոխարինել ինսուլինի կանոնաւոր ներարկումները շաքարային դիաբետով հիւանդների համար։ Ենթամաշկային իմպլանտատն ակտիւանում է, երբ օրգանիզմի մէջ է յայտնւում կոֆէին, որը պարունակւում է օրինակ սուրճի կամ թէյի մէջ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։