Հա

Այլ

Չորեքշաբթի, 03 Յունւարի 2018 08:20

«Volkswagen»-ն արտադրական ռեկորդ է սահմանել

Ընթացիկ տարւայ աւարտին «Volkswagen»-ը նոր արտադրողական ռեկորդ կը սահմանի՝ աւելի քան 6 մլն. աւտոմքենայ թողարկելով:

«alikonline.ir» - Ընթացիկ տարւայ աւարտին «Volkswagen»-ը նոր արտադրողական ռեկորդ կը սահմանի՝ աւելի քան 6 մլն. աւտոմքենայ թողարկելով:

Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ ինչպէս տեղեկացնում է «motor.ru»-ն, այսօրւայ դրութեամբ գերմանական կոնցեռնը աւելի քան 50 գործարան ունի, որոնք տեղակայւած են 14 երկրում:

Ընդհանուր առմամբ, «Volkswagen» ընկերութիւնն աւելի քան 60 մոդել է թողարկել, որոնցից են «Jetta», «Golf, Passat», «Polo» մոդելները եւ Չինաստանում ներկայացւած «Santana»-ն: Բացի այդ, ընկերութիւնում նաեւ ընդգծում են «Arteon» նորոյթի պահանջարկի մեծացման մասին:

2017-ին «Transform 2025» ռազմավարական զարգացման ծրագրի շրջանակներում ընկերութիւնը 10 նոր մոդել է ներկայացրել: Առաջիկայ մի քանի տարում ընկերութիւնը մտադիր է ընդլայնել ներկայութիւնը քրոսուէրների եւ էլեկտրամեքենաների հատւածում, իսկ մինչեւ 2020 թւականը 19 ամենագնաց թողարկել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։