Հա

Այլ

03/01/2018

Գիտնականները պարզել են, թէ ինչպէս է հնարաւոր կանխել շոկոլադի անհետացումը

ԱՄՆ-ի Կալիֆորնիական համալսարանի գիտնականները՝ բոյսերի գեմոնիկայի բաժնի տնօրէն Մայօ Ջէ Չոյի ղեկավարութեամբ ներկայացրել են կակաոյի սերմերի ԴՆԹ կառուցւածքի խմբագրման մեթոդը, որը կօգնի շոկոլադի ծառը յարմարեցնել գլոբալ տաքացմանը: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Կալիֆորնիական համալսարանի գիտնականները՝ բոյսերի գեմոնիկայի բաժնի տնօրէն Մայօ Ջէ Չոյի ղեկավարութեամբ ներկայացրել են կակաոյի սերմերի ԴՆԹ կառուցւածքի խմբագրման մեթոդը, որը կօգնի շոկոլադի ծառը յարմարեցնել գլոբալ տաքացմանը: Ըստ «news.am»-ի՝ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Տեխնոլոգիան, որը ստացել է «CRISPR» անւանումը, թոյլ կը տայ կակաոն աւելի կայուն դարձնել չոր ու շոգ կլիմային, նաեւ կաւելացնի բոյսերի բերքատւութիւնը։ Հիմա մասնագէտները ակտիւ համագործակցում են հրուշակեղէն արտադրողների հետ, որոնք հովանաւորում են այդ մշակումները։

Պարբերականը նշում է, որ հիմա կակաոյի համաշխարհային բերքի կէսից աւելին բաժին է ընկնում Արեւմտեան Աֆրիկայի երկու երկրների՝ Կոտ դ'Իվուարին ու Գանային։ Կակաոն աճում է միայն հասարակածային տարածքներում։ Ընդ որում ծառին անհրաժեշտ է մշտական տաք եղանակ ու կայուն բարձր խոնաւութիւն։

Սակայն ըստ կանխատեսումների՝ կլիմայի փոփոխութիւնը, որը յանգեցնում է տարածաշրջանում տեղումների քանակի նւազմանը, մինչեւ 2050 թ. գրեթէ ամբողջութեամբ կոչնչացնի կակաոյի պլանտացիաները։ Այս կապակցութեամբ արդէն մի քանի տարի գիտնականները փորձում են ստեղծել կակաո ծառերի աւելի դիմացկուն տեսակներ։

Յարակից լուրեր

  • Գիտնականները պարզաբանել են իւղոտ սննդի հանդէպ մարդկանց ձգտումը
    Գիտնականները պարզաբանել են իւղոտ սննդի հանդէպ մարդկանց ձգտումը

    Հելի համալսարանի (ԱՄՆ) մասնագէտները 200 կամաւորների մասնակցութեամբ փորձի շրջանակում պարզել են, որ մարդիկ դժւարանում են հրաժարւել վնասակար ճարպերից ու ածխաջրերից, քանի որ այս սնունդը գործարկում է ուղեղի պարգեւատրման համակարգը: Նէյրոնների մեծացած ակտիւութեան հետեւանքով մարդն աւելի շատ հաճոյք է ստանում բուրգերից կամ պիցցայից, քան «ճիշտ» կերակուրից:

  • Ամերիկացի գիտնականները ստեղծել են սուրճի օգտագործման կատարեալ ալգորիթմ
    Ամերիկացի գիտնականները ստեղծել են սուրճի օգտագործման կատարեալ ալգորիթմ

    Ամերիկեան քնի բժշկութեան ակադեմիայի հետազօտողները մաթեմատիկական ալգորիթմ են ստեղծել, որը թոյլ է տալիս իւրաքանչիւր մարդու համար կազմել սուրճի օգտագործման անվտանգ ռեժիմ եւ ըմպելիքի շնորհիւ առոյգութեան ցուցանիշը գրեթէ 65 տոկոսով մեծացնել:

  • Գիտնականները պարզել են ձւի ամենօրեայ սպառման օգտակարութիւնը
    Գիտնականները պարզել են ձւի ամենօրեայ սպառման օգտակարութիւնը

    Ամերիկեան սննդի միութեան գիտնականները «Nutrition 2018» համաժողովի շրջանակներում ներկայացւել են մի շարք գիտական աշխատանքների նախնական արդիւնքները, որոնցում բացայայտւում է տարատեսակ սննդամթերքների օգտակարութիւնն առողջութեան համար: 

  • Իտալացի գիտնականները ստեղծել են «հակաքաղցկեղային» պիցցա
    Իտալացի գիտնականները ստեղծել են «հակաքաղցկեղային» պիցցա

    Իտալացի գիտնականները խոհարարների հետ ստեղծել են քաղցկեղի եւ սիրտ-անօթային համակարգի հիւանդութիւնների կանխարգելման համար օգտակար պիցցա: Պասկալինա պիցցան անւանում են «կեանքի տեւողութիւնը երկարացնող» եւ «հակաուռուցքային պիցցա»:

  • Մաստակը կարող է նպաստել նիհարելուն
    Մաստակը կարող է նպաստել նիհարելուն

    Մաստակը կարող է օրգանիզմին օգուտ տալ եւ նպաստել նիհարելուն, եթէ այն ծամէք քայլելիս: Այսպիսի եզրահանգում են կատարել Տոկիոյի Վասեդա համալսարանի ճապոնացի գիտնականները

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։