Հա

Այլ

04/01/2018

Նուռը կարող է օգնել յիշողութեան խանգարումների դէպքում

Նռան մէջ պարունակւող պոլիֆենոլն օգնում է պայքարել դեգեներատիւ հիւանդութիւնների դէմ եւ լաւացնում է յիշողութիւնն ու կոգնիտիւ ֆունկցիաները: Մասնագէտները պնդում են, որ պոլիֆենոլը նւազեցնում է օքսիդատիւ սթրեսները եւ ուղեղը պաշտպանում նեարդաբանական ու հոգեբուժական հիւանդութիւններից: 

«alikonline.ir» - Նռան մէջ պարունակւող պոլիֆենոլն օգնում է պայքարել դեգեներատիւ հիւանդութիւնների դէմ եւ լաւացնում է յիշողութիւնն ու կոգնիտիւ ֆունկցիաները: Մասնագէտները պնդում են, որ պոլիֆենոլը նւազեցնում է օքսիդատիւ սթրեսները եւ ուղեղը պաշտպանում նեարդաբանական ու հոգեբուժական հիւանդութիւններից: Գրում է «news.am»-ը:

Միջին եւ ավւագ տարիքի մարդիկ յաճախ են սկսում մոռանալ, թէ բանալիները որտեղ են դրել կամ արդեօք գազն անջատել են: Նման մարդկանց յաճախ խորհուրդ են տալիս նուշ ուտել, որն իբր պէտք է օգնի յիշողութիւնը կորցնելու դէպքում: Մասնագէտների խօսքով, սակայն, նուռը այս հարցում աւելի արդիւնաւէտ է: Աւելին՝ նուռը մի ամբողջ շարք օգտակար յատկութիւններ ունի՝ քաղցկեղի եւ սրտի հիւանդութիւնների պաշտպանութիւնից մինչեւ իմունիտետի եւ յիշողութեան ամրապնդում:

Նռան մէջ պարունակւող պոլիֆենոլը հանդիպում է նաեւ մեծ թւով բուսական մթերքներում՝ օգնելով պայքարել դեգեներատիւ հիւանդութիւնների դէմ: Պոլիֆենոլը նւազեցնում է օքսիդացման սթրեսը եւ ուղեղը պաշտպանում է նեարդաբանական ու հոգեբուժական հիւանդութիւններից: Պոլիֆենոլով յագեցած մթերքները ամրացնում են յիշողութիւնը եւ կոգնիտիւ ֆունկցիաները: Նուռը ահռելի քանակութեամբ պոլիֆենոլ է պարունակում, որը այն ուղեղի համար շատ օգտակար է դարձնում:

Նշենք, որ յիշողոթեան խանգարումները բաւականին յաճախ են հանդիպում սրտի վիրահատութեան ենթարկւած հիւանդների մօտ: 2013 թւականին հետազօտողներն ապացուցել են, որ այսպիսի հիւանդների սննդակարգի մէջ նռան հիւթի ներառումը վիրահատութիւնից մէկ շաբաթ առաջ եւ վիրահատութիւնից յետոյ 6 շաբաթւայ ընթացքում նրանց պաշտպանում է յիշողութեան կորստից: Նուռն առանձնապէս օգտակար է այն մարդկանց, որոնց մօտ տարածական կողմնորոշումը զարգացած չէ. ապացուցւել է, որ միրգը յիշողութեան հէնց այս տարատեսակը միւսներից աւելի լաւ է ամրացնում:

Յարակից լուրեր

  • Գիտնականները հերքել են այն կարծիքը, որ ուղեղը մարզելու խաղերը բարելաւում են յիշողութիւնը
    Գիտնականները հերքել են այն կարծիքը, որ ուղեղը մարզելու խաղերը բարելաւում են յիշողութիւնը

    Արեւմտեան Օնտարիոյի համալսարանի (University of Western Ontario) կանադացի նէյրոգիտնականները հերքել են այն պնդումները, որ որ ուղեղը մարզելու խաղերը բարելաւում են յիշողութիւնը:

  • Վերականգնւել է հացի ամենահին բաղադրատոմսը
    Վերականգնւել է հացի ամենահին բաղադրատոմսը

    Միջազգային հետազօտողների խումբը «վերծանել է» հացի ամենահին բաղադրատոմսը, որն աւելի քան 14 հազար տարեկան է: 

    Յորդանանի Սեւ Անապատում հնագիտական պեղումների ընթացքում արւած բացայայտումները վկայում են այն մասին, որ հաց թխելու գործընթացը, հաւանաբար, գոյութիւն է ունեցել դեռ 14 հազար տարի առաջ:

  • Սուրճը կարող է օգնել դիաբետի բուժմանը
    Սուրճը կարող է օգնել դիաբետի բուժմանը

    Ցիւրիխի տեխնիկական բարձրագոյն դպրոցի հետազօտողները ստեղծել են տեխնոլոգիա, որը հեռանկարում կարող է փոխարինել ինսուլինի կանոնաւոր ներարկումները շաքարային դիաբետով հիւանդների համար։ Ենթամաշկային իմպլանտատն ակտիւանում է, երբ օրգանիզմի մէջ է յայտնւում կոֆէին, որը պարունակւում է օրինակ սուրճի կամ թէյի մէջ:

  • Նստակեաց կենսակերպը վնասում է յիշողութեանը
    Նստակեաց կենսակերպը վնասում է յիշողութեանը

    Նստակեաց կենսակերպը կապակցւած է ուղեղի այն գօտու բարակման հետ, որը կարեւորագոյն դեր է կատարում էքսպլիցիտային յիշողութեան աշխատանքում, պարզել են Լոս Անջելէսի Քալիֆորնիական համալսարանի հետազօտողները։ Յիշողութեան այդ տեսակը ֆիքսում է փաստերն ու իրադարձութիւնները։ Ընդ որում  նոյնիսկ ինտենսիւ ֆիզիկական ակտիւութիւնը ուղեղը չի պաշտպանում երկար անշարժութեան հետեւանքներից։

  • Ի՞նչ է տեղի ունենում ուղեղում քնի ժամանակ
    Ի՞նչ է տեղի ունենում ուղեղում քնի ժամանակ

    Քեմբրիջի համալսարանի ու Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները պարզել են, թէ ինչ պրոցեսներ են տեղի ունենում ուղեղում քնի ժամանակ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։