Հա

Այլ

07/01/2018 - 07:50

«Apple»-ը խոստովանել է իր բոլոր սարքերի խոցելիութեան մասին

«Apple» ընկերութիւնը խոստովանել է, որ իր բոլոր սարքերը, ինչպէս բջջային, այնպէս էլ ստացիոնար, կարող են խոցելի լինել հաքերների համար։

«alikonline.ir» - «Apple» ընկերութիւնը խոստովանել է, որ իր բոլոր սարքերը, ինչպէս բջջային, այնպէս էլ ստացիոնար, կարող են խոցելի լինել հաքերների համար։ Այդ մասին ըստ «tert.am»-ի ասւած է ընկերութեան հաղորդագրութիւնում։

«Meltdown»-ը եւ «Spectre»-ը խոցում են համակարգչային պրոցեսորների աշխատանքը, եւ հեշտացնում են տւեալների բազային հաքերների հասանելութիւնը։ Ծրագրերը կարող են մուտք գործել պաշտպանւած հատւածներ եւ յայտնաբերել գաղտնի տեղեկատւութեան պահպանման վայրերը։

«Խնդիրը վերաբերում է բոլոր սարքերին, որոնք աշխատում են «Mac OS» եւ «iOS» օպերացիոն համակարգերի վրայ, սակայն այս պահին յայտնի չէ դրա օգտագործման դէպքերի մասին»,- ասւած է «Apple»-ի յայտարարութիւնում։

Ընկերութիւնում նշել են, որ դեռեւս համակարգերը կոտրելու մասին ոչ մի տեղեկատւութիւն չի ստացւել, սակայն «Apple»-ն արդէն թողարկել է պաշտպանութեան թարմացւած ծրագիր։ Նշենք, որ խոցելիութիւնը յայտնաբերւել է «Intel & ARM» ընկերութիւնների կողմից արտադրւող միկրոչիպերում, որոնք իրենց արտադրանքը մատակարարում են ողջ համակարգչային շուկային։

«Apple»-ի ներկայացուցիչների խօսքերով՝ բոլոր սարքերի օպերացիոն համակարգերի վերջին թարմացման մէջ ներդրւած են մեխանիզմներ, որոնք նախատեսւած են լուծել «Meltdown»-ի հետ կապւած խնդիրը։ «Safari» դիտարկիչի թարմացման տեսքով «Spectre»-ի դէմ պաշտպանութեան համակարգը կը թողարկւի մօտ օրերս։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։