Հա

Այլ

07/01/2018

Մասնագէտները կազմել են աշխարհի ամենաանվտանգ աւիաընկերութիւնների վարկանշային ցանկը

Աւստրալական «Qantas» աւիաընկերութիւնը ճանաչւել է աշխարհում ամենաանվտանգը։ Այդ մասին ասւած է աշխարհի ամենաանվտանգ աւիաընկերութիւնների վարկանշային ցանկը կազմած «AirlineRatings.com» պորտալի հաղորդագրութիւնում։

«alikonline.ir» - Աւստրալական «Qantas» աւիաընկերութիւնը ճանաչւել է աշխարհում ամենաանվտանգը։ Այդ մասին ասւած է աշխարհի ամենաանվտանգ աւիաընկերութիւնների վարկանշային ցանկը կազմած «AirlineRatings.com» պորտալի հաղորդագրութիւնում։ Տեղեկացնում  է «tert.am»-ը:

Աւիաընկերութիւնները գնահատւել են ինքնաթիռների շահագործման ժամկէտի, անցած տարւայ ընթացքում գրանցւած օդային միջադէպերի քանակի, նորարարութիւնների, օդային իշխանութիւնների կողմից անվտանգութեան հետ կապւած ստուգումների քանակի եւ այլ չափանիշների համաձայն։

««Qantas»-ն աշխարհում անվտանգութեան առնչութեամբ ամենաառաջատար աւիաընկերութիւնն է, վերջին 60 տարիների ընթացքում այն չի ունեցել մահւան ելքով ոչ մի միջադէպ»,- ասել է պորտալի գլխաւոր խմբագիր Ջեֆրի Թոմասը։

Ընդհանուր առմամբ վարկանշային ցանկում ներառւել է 409 աւիաընկերութիւն։

Ամենաանվտանգ աւիաընկերութիւնների քսանեակում են ընդգրկւել «Air New Zealan»-ը, «Alaska Airlines»-ը, «All Nippon Airways»-ը, «British Airways»-ը, «Cathay Pacific Airways»-ը, «Emirates»-ը, «Etihad Airways»-ը, «EVA Air»-ը, «Finnair»-ը, «Hawaiian Airlines»-ը, «Japan Airlines»-ը, «KLM»-ը, «Lufthansa»-ն, «Qantas»-ը, «Royal Jordanian Airlines»-ը, «Scandinavian Airline System»-ը, «Singapore Airlines»-ը, «Swiss»-ը, «Virgin Atlantic»-ը եւ «Virgin Australia»-ն։

Ներկայացւել է նաեւ ամենաանվտանգ բիւջետային աւիափոխադրողների տասնեակը՝ «Aer Lingus», «Flybe», «Frontier», «HK Express», «Jetblue», «Jetstar Australia», «Thomas Cook», «Virgin America», «Vueling», «Westjet»։

Յարակից լուրեր

  • Ամենաանվտանգ աւիափոխադրողը
    Ամենաանվտանգ աւիափոխադրողը

    Աւստրալական «Quantas» աւիաընկերութիւնը գլխաւորում է ամենաանվտանգ աւիափոխադրողների վարկանիշային աղիւսակը: Վարկանիշը կազմել է «Airline Raitings»-ը՝ 2013-ի տւեալներով: Ուսումնասիրւել են 448 աւիաընկերութիւններ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։