Հա

Այլ

08/01/2018

Մասնագէտները հաշւարկել են, թէ երբ է պէտք պառկել քնելու՝ քունը կիսատ չթողնելու համար

Քնի փուլերը եւ ժամաքանակը շատ կարեւոր են ինչպէս լաւ ինքնազգացողութեան, այնպէս էլ առողջութեան պահպանման համար:

«alikonline.ir» - Քնի փուլերը եւ ժամաքանակը շատ կարեւոր են ինչպէս լաւ ինքնազգացողութեան, այնպէս էլ առողջութեան պահպանման համար:

Այս մասին ըստ «tert.am»-ի՝ ինչպէս գրում է «The Independent»-ը, քնի փուլերը 5-ն, որոնց միջով մարդն անցնում է քուն մտնելիս: Առաջին փուլը մակերեսային քունն է, իսկ չորրորդ փուլը ամենախոր քունն է, որին յաջորդում է այն փուլը, որի ժամանակ մարդ երազներ է տեսնում:

Եթէ մարդ արթնանում է որեւէ փուլի միջնամասում՝ կիսատ թողնելով քունը զարթուցիչի կամ այլ բանի պատճառով, ապա դա կարող է անհանգստութեան առիթ դառնալ առաւօտեան:

Մասնագէտները, փորձելով հաշւարկել քնելու համար անհրաժեշտ ժամաքանակը, եկել են այն եզրահանգման, որ պէտք է քնելու ժամանակը կարգաւորել ճիշտ ժամին գնալով քնելու միջոցով, որպէսզի քնի փուլերից որեւէ մէկը կիսատ չմնայ:

Օրինակ` նշւում է, որ եթէ նախատեսում էք արթնանալ առաւօտեան 07:00-ին, ապա անհրաժեշտ է պառկել քնելու հետեւեալ ժամերին. 21:46-ին, 23:46-ին, 24:46-ին կամ 2:16-ին: Դա կօգնի արթնանալ քնի որոշակի փուլի աւարտից յետոյ:

Յարակից լուրեր

  • Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»
    Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»

    Քնի պակասը կամ գերյագեցւածութիւնը մեծացնում է սրտամկանի ինֆարկտի եւ ինսուլտի հաւանականութըւնը: Այս մասին յայտարարում են ԱՄՆ Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների Սրտանօթային հիւանդութիւնների կանխարգելման դեպարտամենտի մասնագէտները: 

  • Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ
    Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ

    Սուրճի օգտագործումը կարող է մարդու քնի որակի վրայ բացասական ազդեցութիւն ունենալ՝ ուղեղի վրայ ներգործելու պատճառով: Տարիներ շարունակ ամէն օր սուրճ խմելու հետեւանքով կարող է քնի ցմահ վատթարացում առաջանալ՝ այն պատճառով, որ սուրճը սեղմում է մարդու ուղեղի այն հատւածը, որը պատասխանատու է քնի համար, պնդում են հարաւկորէական համալսարանի գիտնականները:

  • Շատ ջուր խմելու 7 պատճառ
    Շատ ջուր խմելու 7 պատճառ

    Շատ ջուր խմելու մասին խորհուրդները կարելի է անընդհատ լսել: Սակայն շատերին հետաքրքրում է այն հարցը, թէ ինչու է պէտք դա անել: Սկսենք նրանից, որ ջուրը ջուր է: Դրանից ելնելով, կարելի է ասել, որ ջուրն օժտւած է այնպիսի յատկանիշներով, որը աշխարհի ոչ մի ըմպելիք չունի:

  • Ծիրան ուտելու եօթ պատճառ
    Ծիրան ուտելու եօթ պատճառ

    Ծիրանը հարուստ է վիտամին A-ով, որը յայտնի է նաեւ որպէս ռետինոլ։ Այն ճարպալոյծ է իր միւս առաւելութիւններից բացի օգնում է պահպանել տեսողութիւնը։

  • Փողկապը վտանգաւոր է ճանաչւել տղամարդկանց առողջութեան համար
    Փողկապը վտանգաւոր է ճանաչւել տղամարդկանց առողջութեան համար

    Փողկապը տղամարդկանց առողջութեան համար վտանգաւոր է ճանաչւել։ «Science Alert» պարբերականը, վկայակոչելով Շլեզւիգ Հոլշտայնի (Գերմանիա) համալսարանական հիւանդանոցի մասնագէտների հետազօտութիւնը, նշել է, որ փողկապի ձգման պատճառով բարձրանում է գերճնշման զարգացման եւ ուղեղը թթւածնով ոչ ամբողջական սնուցման ռիսկը։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։