Հա

Այլ

08/01/2018

«Armenia» հեշթեգը մէկ օրում «պայթեցրել» է «Instagram»-ը

Ամբողջ աշխարհի հայերը սկսել են աւելի յաճախ օգտւել սոցիալական կայքերից։ Իսկ թէ Հայաստանի սահմաններից այն կողմ ապրող մարդիկ որքան տեղեկութիւն ունեն Հայաստանի մասին, կախւած է ոչ միայն հայերից, այլ նաեւ Հայաստան եկող զբօսաշրջիկներից։

«alikonline.ir» - Ամբողջ աշխարհի հայերը սկսել են աւելի յաճախ օգտւել սոցիալական կայքերից։ Իսկ թէ Հայաստանի սահմաններից այն կողմ ապրող մարդիկ որքան տեղեկութիւն ունեն Հայաստանի մասին, կախւած է ոչ միայն հայերից, այլ նաեւ Հայաստան եկող զբօսաշրջիկներից։

«Armenia» հեշթեգների քանակը «Instagram» սոցիալական կայքում մէկ օրւայ՝ Սուրբ Ծնունդի ընթացքում գերազանցել է հազարը, իսկ տարեսկզբից ի վեր` 7 հազարը։ 

Որքան շատ են կոնկրետ երկրի, քաղաքի հետ կապւած հեշթեգները, այնքան այդ երկիրն աւելի գրաւիչ է դառնում օտարերկրացիների աչքերում։ Պատասխանը մէկն է` եթէ մարդիկ այդ երկրում նկարւած լուսանկարներ են հրապարակում, ուրեմն իսկապէս արժի այցելել տւեալ երկիր։ «Instagram»-ի օգտատէրերն այս օրերին տօնական լուսանկարներ ու տեսանիւթեր են հրապարակում։ Հրապարակումների շարքում կարելի է տեսնել ճանապարհորդական լուսանկարներ ու տեսանիւթեր, ազգային խոհանոցի ուտեստներ, սելֆի, բարեկամների ու ընկերների հետ լուսանկարներ։

Վերջին շաբաթւայ ընթացքում շատ ակտիւ էին զբօսաշրջիկները, որոնք լուսանկարներ էին տեղադրում հայաստանեան ուղեւորութիւնից։ Ի դէպ, հէնց նրանց շնորհիւ են ակտիւացել Հայաստանի տարբեր քաղաքների անւանումներով հեշթեգները՝ Երեւան, Ծաղկաձոր, Գառնի, Գեղարդ, Ալաւերդի, Սաղմոսավանք, Սեւան եւ այլն։

Իհարկէ, հրապարակումների ցանկում էին նաեւ Սուրբ Ծնունդի ու Ամանորի թեմայով լուսանկարներն ու տեսանիւթերը։ Տեղեկատւական անվտանգութեան փորձագէտ Սամուէլ Մարտիրոսեանը «Sputnik» Արմենիայի խնդրանքով մեկնաբանեց այդպիսի ակտիւութիւնը «Instagram»-ում ։

«Սովորաբար յունւարի 6-ին հայկական թեման թրենդային է դառնում, քանի որ միայն մենք ենք այդ օրը նշում Սուրբ Ծնունդը։ Եւ, իհարկէ, զբօսաշրջիկների հրապարակումներն էլ դերակատարութիւն ունեն»,- ասաց նա։

Ի դէպ, ստացւում է, որ մի փոքր մարքեթինգային գաղտնիք կայ։ «Instagram»-ում մեծ թւով վաճառողներ կան, որոնք տարբեր երկրների ազգային տօների ժամանակ օգտւում են իրավիճակից ու համապատասխան հեշթեգ դնում։ Կարելի է մարդկանց կոնկրետ զանգւածի հետ աշխատել ու աւելի շատ յաճախորդ գրաւել։

Մեր հայրենակիցների դէպքում էլ այդ ամէնը կարող է «լաւ աշխատել», քանի որ նրանք միշտ հայկական թեմատիկայի հետ կապւած նիւթեր են փնտրում։

Այս պահին «Armenia» հեշթեգների քանակն «Instagram»-ում 3025700 է, իսկ «Армения»-ինը ՝ 693059։ «Yerevan» նշումով հրապարակումների թիւը կազմում է 830295, իսկ «Ереван»՝ 399717, չհաշւած նաեւ այն, որ շատ էջեր փակ են, իսկ օգտատէրերի մի մասը մոռանում է կամ պարզապէս հեշթեգներ չի դնում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։