Հա

Այլ

08/01/2018

Հինգ յայտնի համերին գիտնականները աւելացրել են նաեւ կալցիումի համը

Մի շարք օրգանիզմներ՝ դրոզոֆիլ ճանճից մինչեւ մարդը, ըստ համի տարբերում են տարբեր նիւթեր եւ նիւթերի խմբեր. ցածր մոլեկուլային քաղցր ածխաջրերի՝ շաքարի համը, նատրիումի քլորիդի եւ այլ մետաղների աղի համը, թթուների եւ դառը համով նիութերի լայն խմբի համերը: Վերջերս այս ցանկին աւելացել են նաեւ սպիտակուցային սննդի համը (գլիւտամինաթթուի կարբոքսիդային անիոն համը), որը տարբերում են եւ՛ մարդիկ, եւ՛ մկները: 

«alikonline.ir» - Մի շարք օրգանիզմներ՝ դրոզոֆիլ ճանճից մինչեւ մարդը, ըստ համի տարբերում են տարբեր նիւթեր եւ նիւթերի խմբեր. ցածր մոլեկուլային քաղցր ածխաջրերի՝ շաքարի համը, նատրիումի քլորիդի եւ այլ մետաղների աղի համը, թթուների եւ դառը համով նիութերի լայն խմբի համերը: Վերջերս այս ցանկին աւելացել են նաեւ սպիտակուցային սննդի համը (գլիւտամինաթթուի կարբոքսիդային անիոն համը), որը տարբերում են եւ՛ մարդիկ, եւ՛ մկները: Գրում է «news.am»-ը:

Հնարաւոր է, որ սեփական ճանաչելի համով այլ նիւթեր եւս կան. դրանցից մէկը կալցիումն է: Կալցիումով հարուստ սնունդը ճանաչելու ունակութիւնը կարող է շատ կարեւոր լինել կենդանի արարածի համար: Կալցիումով յագեցած սնունդը կարող է կենտրոնական նեարդային համակարգի պոտենցիալ վտանգաւոր ճնշւածութիւն եւ ներքին օրգանների՝ յատկապէս երիկամների, խանգարում առաջացնել:

Սանտա Բարբարայի Կալիֆորնիական համալսարանի մի խումբ հետազօտողները եւ նրանց կորէացի գործընկերները ապացուցել են, որ դրոզոֆիլ ճանճերը (Drosophila melanogaster) զգում են սննդի մէջ կալցիումի առկայութիւնը եւ հրաժարւում են այն սննդից, որում կալցիումի քանակութիւնը շատ է: Պարզւել է, որ դրոզոֆիլ ճանճերի մօտ «կալցիումի համի» համար պատասխանատու է նէյրոնների (GRNs) յատուկ համային ընկալիչների ակտիւացումը, որը փակում է ախորժակը եւ նւազեցնում է նէյրոնների այն համային ընկալիչները, որոնք կապւում են շաքարի հետ եւ գրգռում են ախորժակը:

«Ca2 +» իոնի՝ ընկալիչների հետ կապի համար պատասխանատու են համային ընկալիչների մակերեսին գտնւող սպիտակուցային 3 ընկալիչները: Փորձարկման ընթացքում գիտնականները մի բաժակի մէջ մաքուր ֆրուկտոզա են լցրել, միւսի մէջ՝ կալցիումի քլորիդի յաւելմամբ շաքարաւազ եւ թոյլ են տւել դրոզոֆիլ ճանճերին ընտրել:

Գէնետիկօրէն ձեւափոխւած ճանճերը, որոնց մօտ բացակայում էր 3 ընկալիչներից առնւազն 1-ը, ֆրուկտոզայի եւ կալցիումի միջեւ տարբերութիւն չեն զգացել եւ արդիւնքում մահացել են օրգանիզմում առկայ մետաղի աւելցուկից: Նորմալ ճանճերը սնւել են միայն մաքուր ֆրուկտոզայով եւ, փորձելով կալցիումի բարձր պարունակութեամբ սնունդը, անմիջապէս դադարել են այն ուտել:

Հետաքրքրութեան այս կորուստը գիտնականները բացատրում են ակտիւացած համային ընկալիչների՝ ուտելը դադարեցնելու մասին ազդանշանով:

«Neuron» ամսագրում հրապարակւած այս աշխատութեան հեղինակները ենթադրում են, որ չափից աւելի շատ կալցիումի ընդունումից պաշտպանող մեխանիզմը պէտք է առկայ լինի նաեւ մարդու մօտ՝ համային ընկալիչների միջոցով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։