Հա

Այլ

08/01/2018

Ամերիկացի գիտնականները յայտնել են աշխարհում լաւագոյն դիետայի մասին

«U.S. News and World Report»-ի փորձագէտները 8-րդ անգամ լաւագոյն դիետան ընտրել են ԱՄՆ-ում ընդունւած 38 դիետաներից: Այս մասին նշւած է Սրտի, թոքերի եւ արեան ազգային ինստիտուտի (NHLBI) կայքում: 

Ինչպէս գիտնականներն են պնդում, «DASH» (հիպերտոնիայի դադարեցման դիետիկ մօտեցում) դիետան նպաստում է օրգանիզմի ընդհանուր առողջացմանը, արեան ճնշման կայունացմանը եւ աղեստամոքսային համակարգի օրգանների մաքրմանը:

«alikonline.ir» - «U.S. News and World Report»-ի փորձագէտները 8-րդ անգամ լաւագոյն դիետան ընտրել են ԱՄՆ-ում ընդունւած 38 դիետաներից: Այս մասին նշւած է Սրտի, թոքերի եւ արեան ազգային ինստիտուտի (NHLBI) կայքում: Տեղեկացնում է «news.am»-ը:

Ինչպէս գիտնականներն են պնդում, «DASH» (հիպերտոնիայի դադարեցման դիետիկ մօտեցում) դիետան նպաստում է օրգանիզմի ընդհանուր առողջացմանը, արեան ճնշման կայունացմանը եւ աղեստամոքսային համակարգի օրգանների մաքրմանը:

Այսպիսի դիետայի գլխաւոր պահանջներից մէկը աղ պարունակող մթերքներից մասնակի կամ ամբողջութեամբ հրաժարումն է եւ նատրիումով հարուստ սննդամթերքով փոխարինումը:

Գիտնականները յանգել են այն եզրակացութեան, որ «DASH» դիետան դիետիկ սնւելու 40 սխեմաներից լաւագոյնն է: Բժիշկների տւեալներով՝ մի շարք դէպքերում այսպիսի սնունդը նոյնիսկ թոյլ է տալիս հրաժարւել մի քանի հակաճնշումային դեղամիջոցներից:

«DASH»-ն առաջին տեղը կիսել է միջերկրածովեան դիետայի հետ, որն օգնում է քաշը նւազեցնել, լաւացնել սրտի եւ ուղեղի աշխատանքը, կանխել դիաբետի զարգացումը եւ նոյնիսկ խուսափել ուռուցքային հիւանդութիւններից:

Եռեակը եզրափակել է «ճկուն բուսական դիետան», որի հետեւորդները 15 տոկոսով պակաս են կշռում մսի կողմնակիցներից, աւելի քիչ են ենթակայ սրտի կաթւածի, դիաբետի եւ քաղցկեղի, ինչպէս նաեւ միջինում 3.6 տարի աւելի երկար են ապրում: Սնւելու այս համակարգը կոչ է անում մսից հրաժարւել, սակայն բացառութիւններ թոյլ է տալիս, եթէ ուտելու «ցանկութիւնը մեծ է»:

Յարակից լուրեր

  • Գիտնականները պարզաբանել են իւղոտ սննդի հանդէպ մարդկանց ձգտումը
    Գիտնականները պարզաբանել են իւղոտ սննդի հանդէպ մարդկանց ձգտումը

    Հելի համալսարանի (ԱՄՆ) մասնագէտները 200 կամաւորների մասնակցութեամբ փորձի շրջանակում պարզել են, որ մարդիկ դժւարանում են հրաժարւել վնասակար ճարպերից ու ածխաջրերից, քանի որ այս սնունդը գործարկում է ուղեղի պարգեւատրման համակարգը: Նէյրոնների մեծացած ակտիւութեան հետեւանքով մարդն աւելի շատ հաճոյք է ստանում բուրգերից կամ պիցցայից, քան «ճիշտ» կերակուրից:

  • Ամերիկացի գիտնականները ստեղծել են սուրճի օգտագործման կատարեալ ալգորիթմ
    Ամերիկացի գիտնականները ստեղծել են սուրճի օգտագործման կատարեալ ալգորիթմ

    Ամերիկեան քնի բժշկութեան ակադեմիայի հետազօտողները մաթեմատիկական ալգորիթմ են ստեղծել, որը թոյլ է տալիս իւրաքանչիւր մարդու համար կազմել սուրճի օգտագործման անվտանգ ռեժիմ եւ ըմպելիքի շնորհիւ առոյգութեան ցուցանիշը գրեթէ 65 տոկոսով մեծացնել:

  • Գիտնականները պարզել են ձւի ամենօրեայ սպառման օգտակարութիւնը
    Գիտնականները պարզել են ձւի ամենօրեայ սպառման օգտակարութիւնը

    Ամերիկեան սննդի միութեան գիտնականները «Nutrition 2018» համաժողովի շրջանակներում ներկայացւել են մի շարք գիտական աշխատանքների նախնական արդիւնքները, որոնցում բացայայտւում է տարատեսակ սննդամթերքների օգտակարութիւնն առողջութեան համար: 

  • Իտալացի գիտնականները ստեղծել են «հակաքաղցկեղային» պիցցա
    Իտալացի գիտնականները ստեղծել են «հակաքաղցկեղային» պիցցա

    Իտալացի գիտնականները խոհարարների հետ ստեղծել են քաղցկեղի եւ սիրտ-անօթային համակարգի հիւանդութիւնների կանխարգելման համար օգտակար պիցցա: Պասկալինա պիցցան անւանում են «կեանքի տեւողութիւնը երկարացնող» եւ «հակաուռուցքային պիցցա»:

  • Մաստակը կարող է նպաստել նիհարելուն
    Մաստակը կարող է նպաստել նիհարելուն

    Մաստակը կարող է օրգանիզմին օգուտ տալ եւ նպաստել նիհարելուն, եթէ այն ծամէք քայլելիս: Այսպիսի եզրահանգում են կատարել Տոկիոյի Վասեդա համալսարանի ճապոնացի գիտնականները

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։