Հա

Այլ

Երկուշաբթի, 08 Յունւարի 2018 09:00

«Mercedes-Benz»-ը «X-Class»-ի փիքափներ է ներկայացրել, որոնցում կարելի է ապրել եւ կերակուր պատրաստել

«Mercedes-Benz» ընկերութիւնը «Caravan», «Motor», «Touristik» զբօսաշրջային ցուցահանդէսի ժամանակ երկու կոնցեպտային «տնակ-մեքենայ» կը ներկայացնի, որոնք կառուցւած են «X-Class» փիքափի հիման վրայ: 

«alikonline.ir» - «Mercedes-Benz» ընկերութիւնը «Caravan», «Motor», «Touristik» զբօսաշրջային ցուցահանդէսի ժամանակ երկու կոնցեպտային «տնակ-մեքենայ» կը ներկայացնի, որոնք կառուցւած են «X-Class» փիքափի հիման վրայ: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս գրում է «motor.ru»-ն, մեքենաների կատարելագործման ուղղութեամբ երկու ընկերութիւն է աշխատել:

Առաջին կոնցեպտային աւտոմեքենան համալրւած է 150 սմ. լայնութեամբ եւ 2 մետր բարձրութեամբ բնակելի հարթակով, որի ներսում տեղադրւած է մահճակալ, խոհանոց, երեք բազկաթոռ, ծալովի լւացարան, պտտւող զուգարանակոնք եւ լոգասենեակ՝ ցնցուղով:

Երկրորդ աւտոմեքենան համալրւած է լիարժէք խոհանոց ունեցող հարթակով, սառնարանով, սպասքի եւ մթերքների պահպանման պահարանով:

«Mercedes-Benz X-Class» մոդելի պրեմիերան կայացել է Հարաւային Աֆրիկայում անցեալ տարւայ ամռանը: Մոդելն առաջարկւում է երկու 2.3 լիտր ծաւալային, դիզելային տուրբոշարժիչներով՝ 163 եւ 190 ձիաուժ հզօրութեամբ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։