Հա

Այլ

08/01/2018

«Boeing»-ը եւ «SpaceX»-ը ծրագրում են տիեզերագնացներին ՄՏԿ հասցնել 2019 թւականին

«Boeing»-ը եւ «SpaceX»-ը 2019-ից 2024 թւականները կիրականացնեն դէպի տիզերակայան ոչ պակաս 6 օդաչուաւոր թռիչք, իր բլոգում յայտնում է NASA-ն:

«alikonline.ir» - «Boeing»-ը եւ «SpaceX»-ը 2019-ից 2024 թւականները կիրականացնեն դէպի տիզերակայան ոչ պակաս 6 օդաչուաւոր թռիչք, իր բլոգում յայտնում է NASA-ն, ըստ «news.am»-ի՝ փոխանցում է «Hightech»-ը: 

Մասնաւորների տիեզերական տեխնիկայի առաջին փորձարկումները տեղի կունենան արդէն այս տարի: Ընկերութիւնները թեստային արձակումներ կանցկացնեն Ֆլորիդայի տիեզերական առափից: 2018 թւականին NASA-ն կը ստուգի «Boeing»-ի եւ «SpaceX»-ի տիեզերական համակարգերի աշխատանքը եւ անվտանգութիւնը: Եթէ տեխնիկան պահանջներին համապատասխանի, ապա տիեզերական գործակալութիւնը մասնաւորներին հաւաստագիր կը տայ օդաչուաւոր արձակումների համար:

Տիեզերագնացներին ՄՏԿ կը հասցնեն «Boeing»-ի «Starliner» տիեզերանաւերը, որոնք կարձակւեն «United Launch Alliance Atlas V» հրթիռի միջոցով, ինչպէս նաեւ տիեզերական «Crew Dragon от SpaceX» բեռնատարները՝ «Falcon 9» հրթիռի միջոցով:

2003 թւականից NASA-ն օգտւում էր ռուսական տիեզերական տաքսիի ծառայութիւնից: Ամերիկացի տիեզերագնացները ՄՏԿ էին թռչում «Սոիւզ»-ներով: Սակայն գործակալութիւնն արդէն քանիցս խօսել է ռուսական ծառայութիւնից հրաժարւելու եւ ինքնավար դառնալու մասին: NASA-ն իր հրապարակման մէջ նշել է, որ հէնց «Boeing»-ն ու «SpaceX»-ը ԱՄՆ-ին կօգնեն կրկին օդաչուաւոր արձակումներ իրականացնել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։