Հա

Այլ

Չորեքշաբթի, 10 Յունւարի 2018 08:30

Ինչո՞վ է վտանգաւոր քնի մշտական պակասը

Օրական 8 ժամից պակաս քնող մարդիկ աւելի յաճախ են ենթակայ դեպրեսիայի եւ տագնապի, պարզել են Նիւ Եօրքի նահանգի Բինգեմթոնի համալսարանի գիտնականները: 

«alikonline.ir» - Օրական 8 ժամից պակաս քնող մարդիկ աւելի յաճախ են ենթակայ դեպրեսիայի եւ տագնապի, պարզել են Նիւ Եօրքի նահանգի Բինգեմթոնի համալսարանի գիտնականները: Գրում է «news.am»-ը:

Հետազօտողները գնահատել են մարդկանց քնի տեւողութիւնը, որոնք տառապել են տարբեր աստիճանի անհանգստութեամբ եւ ռումինացիայով՝ բացասական մտքերի վրայ մշտական կենտրոնացւածութիւն: Նրանց նաեւ պատկերներ են ցոյց տւել, որոնք կոչւած էին էմոցիոնալ արձագանգ առաջացնել, այնուհետեւ բբերի շարժումից գնահատել են փորձարկւողների արձագանգը:

Պարզւել է, որ քնի կանոնաւոր խանգարումները մարդկանց մօտ խնդիրներ են առաջացնում բացասական տեղեկութիւններից շեղւել փորձելիս: Գիտնականների կարծիքով՝ սա նպաստում է հոգեվիճակի խանգարումների զարգացմանը, մասնաւորապէս՝ տագնապի եւ դեպրեսիայի առաջացմանը:

«Մենք պարզել ենք, որ հետազօտութեանը մասնակցած մարդկանց մօտ բացասական մտքերին կառչելու միտում է եղել: Այն դէպքում, երբ մարդիկ սովորաբար կարողանում են յաղթահարել բացասական տեղեկութիւնների ազդեցութիւնը, նրանք սրա հետ կապւած խնդիրներ են ունեցել»,- հետազօտութեան հեղինակներից մէկի՝ պրոֆեսոր Մերեդիտ Քոուլզին է մեջբերել «Eurekalert» պորտալը:

Գիտնականների կարծիքով՝ այս տւեալները հոգեբոյժներին կօգնեն աւելի յաջող պայքարել մի շարք հոգեկան խանգարումների դէմ՝ շտկելով հիւանդների քնի ռեժիմը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։