Հա

Այլ

Չորեքշաբթի, 10 Յունւարի 2018 08:40

Նստակեաց կեանքը բերում է ոտքի մկանների ատրոֆիայի

Պադովայի եւ Ուդինեի համալսարանների գիտնականները պարզել են, որ ֆիզիկական ակտիւութեան բացակայութիւնը արագացնում է ոտքի մկանների ատրոֆիան: 

«alikonline.ir» - Պադովայի եւ Ուդինեի համալսարանների գիտնականները պարզել են, որ ֆիզիկական ակտիւութեան բացակայութիւնը արագացնում է ոտքի մկանների ատրոֆիան: Գրում է «news.am»-ը:

Նման փոփոխութիւններ նկատւել են տարբեր տարիքի մարդկանց մօտ, սակայն մկանային ատրոֆիան առաւել արագ է զարգանում ծեր մարդկանց մօտ:

Երկու շաբաթ շարունակ անշարժ մնացած տարեց մարդկանց հետազօտութիւնը ցոյց է տւել, որ ֆիզիկական ակտիւութեան բացակայութեան պարագայում տարիքի հետ մկանները աւելի արագ են կորցնում քաշը, իսկ նեարդային համակարգը աւելի վատ է կառավարում դրանց կրճատումը։

Հետազօտողները նշել են, որ ծանրաբեռնւածութեան բացակայութիւնը, սխալ սնւելը եւ վնասակար սովորութիւնները կարող են յանգեցնել ծանր սրտային հիւանդութիւնների եւ վատ անրադառնալ նիւթափոխանակութեան վրայ։ Վերը նշւած գործօնները միասին վերցրած կարող են խախտել մարդու հորմոնալ բալանսը, ինչպէս նաեւ յանգեցնել անվերահսկելի քաշի աւելացման:

Հետազօտութիւնը կատարւել է առողջ մարդկանց շրջանում, հիւանդութիւնների առկայութեան պարագայում ատրոֆիան կարող է աւելի արագ զարգանալ եւ աւելի ծանր հետեւանքներ ունենայ, նշել են գիտնականները։

Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են «The Journal of Physiology» ամսագրում:

Յարակից Հրապարակումներ

  • Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ ֆաստֆուդ օգտագործելիս
    Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ ֆաստֆուդ օգտագործելիս

    Երբ մարդը ֆաստֆուդ է գործածում, նրա օրգանիզմի հետ տեղի է ունենում մօտաւորապէս նոյնը, ինչ բակտերիալ ինֆեկցիայի ժամանակ։ Այս մասին ասւում է նոր հետազօտութեան մէջ, որը հրապարակւել է «Cell» ամսագրում։ 

  • Ո՞ր մթերքներն են քաղցկեղը կանխում
    Ո՞ր մթերքներն են քաղցկեղը կանխում

    Սննդային մանրաթելերի մեծ պարունակութեամբ դիետան կարող է զգալիօրէն նւազեցնել կոլորեկտալ քաղցկեղով հիւանդանալանու հաւանականութիւնը, պարզել են բրիտանական Բաբրահամի ինստիտուտի գիտնականները:

  • Քնի լրացուցիչ 20 րոպէն կօգնի նիհարելուն
    Քնի լրացուցիչ 20 րոպէն կօգնի նիհարելուն

    Գիշերային քնի լրացուցիչ 20 րոպէն մարդուն կօգնի «ոչ» ասել տորթերին եւ կարկանդակներին, որոնց չարաշահումը աւելորդ քաշի առաջացման է բերում: Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ քնի լրացուցիչ քանակութիւնը նւազեցնում է ոչ առողջ սննդամթերքի օգտագործումը, որը շաքար շատ է պարունակում, աւելի քան 30 տոկոս: 

  • Հետազօտութիւն. «Գեր մարդիկ աւելի յաճախ են իրենց երջանիկ համարում»
    Հետազօտութիւն. «Գեր մարդիկ աւելի յաճախ են իրենց երջանիկ համարում»

    Աւելորդ քաշ ունեցող մարդիկ աւելի յաճախ են իրենց երջանիկ համարում. պարզել են Բրիստոլի համալսարանի գիտնականները լայնածաւալ հետազօտութեան արդիւնքում: 

  • Օրական 4000 քայլը կօգնի պահպանել ուղեղի առողջութիւնը
    Օրական 4000 քայլը կօգնի պահպանել ուղեղի առողջութիւնը

    Օրական 4000 քայլը կօգնի բարելաւել ուշադրութիւնը եւ մտաւոր ընդունակութիւնները, հատկապէս 60 տարեկանից մեծ մարդկանց դէպքում, պնդում են Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։