Հա

Այլ

10/01/2018

Չափից շատ ուտելու 5 պատճառ կամ ինչու պէտք է սելֆի անել ուտելիքի հետ

Ճոխ սեղանը, հեռուստացոյցը կամ նոյնիսկ սեղանի մօտ ընթերցելը մարդուն ստիպում են աւելի շատ ուտել: Իր հետազօտութեամբ այսպիսի եզրակացութեան է յանգել Մեծ Բրիտանիայի Սասեքսի համալսարանի աշխատակից Ջեննի Մորիսը:

«alikonline.ir» - Ճոխ սեղանը, հեռուստացոյցը կամ նոյնիսկ սեղանի մօտ ընթերցելը մարդուն ստիպում են աւելի շատ ուտել: Իր հետազօտութեամբ այսպիսի եզրակացութեան է յանգել Մեծ Բրիտանիայի Սասեքսի համալսարանի աշխատակից Ջեննի Մորիսը: Գրում է «news.am»-ը:

Մասնագէտը 5 գործօնի մասին է նշել, որոնք մարդուն շատակերութեան են դրդում:

 

Չափաբաժին

Մորիսը շատակերութեան առաջին պատճառ է համարում ուտելիքի չափաբաժինը: Անցկացւած փորձի ժամանակ մասնակիցներին առաջարկւել է համտեսել մէկ ափսէ ապուր: Մի մասի տարողութիւնը սովորական էր, իսկ երկրորդին խողովակներ են միացրել, որոնցով ափսէի մէջ աննկատ արգանակն աւելացւել է: Պարզւել է, որ չնայած որոշ մարդիկ կերել են 73 տոկոսով աւելի շատ ապուր, քան միւսները, բոլորն իրենց միատեսակ են կուշտ զգացել: 

 

Ճաշատեսակների բազմատեսակութիւն

Գիտնականի կարծիքով՝ երկրորդ գործօնը ճաշատեսակների բազմատեսակութիւնն է: Հետազօտութեան արդիւնքների համաձայն՝ եթէ սեղանը «ճաշատեսակների առատութիւնից կոտրւում է», մարդը 4 անգամ աւելի է ուտում:

 

Հեռուստադիտում եւ ընթերցանութիւն

Երբ մարդը շեղւում է, նա աւելի վատ է գիտակցում յագենալու պահը, ինչի հետ կապւած աւելի շատ է ուտում, պարզաբանում է մասնագէտը:

 

Ալկոհոլի օգտագործում

Հեռուստացոյց դիտելու եւ ընթերցանութեան նման ազդեցութիւն է ունենում ալկոհոլը, որի պատճառով ուղեղն անհրաժեշտ ազդակներն աւելի ուշ է ստանում:

 

Սեղանի շուրջ հաւաքւած մարդկանց պահւածքը

Երբ մարդն ընկերախմբով է ուտում, նա ենթագիտակցօրէն իր վրայ է «փորձում» միւս մարդկանց սովորութիւնները՝ ձգտելով համտեսել այն ամէնը, ինչ դուր է գալիս սեղանակիցներին, ինչը նոյնպէս նպաստում է չափից շատ ուտելուն:

Բրիտանացի դիետոլոգը խորհուրդ է տալիս ուտելիս կենտրոնանալ բացառապէս կերակուրի վրայ:

Ջեննի Մորիսը խորհուրդ է տալիս ուտելիքի հետ սելֆի անել: Նա համոզւած է, որ ճաշատեսակների լուսանկարները կարող են պահպանել գերյագենալուց, քանի որ ըստ կադրերի՝ կարելի է յիշողութեան մէջ վերականգնել օրւայ ընթացքում օգտագործած սնունդի քանակութիւնը:

Յարակից լուրեր

  • Չափից աւելի ուտելու պատճառն ուղեղի մէջ է
    Չափից աւելի ուտելու պատճառն ուղեղի մէջ է

    Պատճառը, ինչի համար մարդկանց համար այդքան դժւար է հրաժարւել չիպսերի աւելորդ չափաբաժնից կամ կոնֆետների տուփից, կարող է թաքնւած լինել նրանց ուղեղում, աւելի ճիշտ՝ դրա՝ սննդային «պարգեւներին» արձագանգի մէջ:

  • Կանանց ինչպիսի՞ սնունդը կօգնի կնճիռներից խուսափել
    Կանանց ինչպիսի՞ սնունդը կօգնի կնճիռներից խուսափել

    Կանայք կարող են երիտասարդութեան պահպանման բաղադրատոմսը գտնել մրգի սովորական սկահակում, յայտնում են Ռոթերդամի Էրազմուս համալսարանի Բժշկական կենտրոնի (Erasmus Medical Centre) գիտնականները: 

  • Ուշ երեկոյեան ի՞նչ մթերքներ է կարելի ուտել
    Ուշ երեկոյեան ի՞նչ մթերքներ է կարելի ուտել

    Նախկինում շատերը համոզւած էին, որ չի կարելի ուտել ժամը 18-ից յետոյ: Հիմա արդէն յայտնի է, որ երեկոյեան կարելի է ուտել, սակայն ամենեւին ոչ բոլոր մթերքները: Ձեզ ենք ներկայացնում մի քանի մթերքներ, որոնք կարելի է ուշ երեկոեան ուտել, եւ որոնք ձեզ չեն գիրացնի:

  • 4 մթերք, որոնք չի կարելի դատարկ ստամոքսով ուտել
    4 մթերք, որոնք չի կարելի դատարկ ստամոքսով ուտել

    Աւելի լաւ է որոշ մթերքներ չօգտագործել, երբ ստամոքսը դատարկ է, քանի որ բացասաբար են ազդում մարսողութեան եւ ձեր ինքնազգացողութեան վրայ: 

  • Սնունդն ազդում է մարդու տրամադրութեան վրայ
    Սնունդն ազդում է մարդու տրամադրութեան վրայ

    Սնունդը տարբեր կերպ է ազդում տարբեր տարիքի մարդկանց հոգեկան վիճակի վրայ, պնդում են Բինհեմթոնի համալսարանի ամերիկացի գիտնականները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։