Հա

Այլ

10/01/2018

Գիտնականները մարդկային ուղեղում «Wi-Fi»-ին նման ցանց են գտել

Մարդու ուղեղում կայ մարդկային զգացմունքների անլար սքաներ: Դրա գործողութեան սկզբունքը նման է «Wi-Fi» անլար կապին, կարծում է Շեֆիլդի համալսարանի պրոֆեսոր Դիգբի Տատումը: 

«alikonline.ir» - Մարդու ուղեղում կայ մարդկային զգացմունքների անլար սքաներ: Դրա գործողութեան սկզբունքը նման է «Wi-Fi» անլար կապին, կարծում է Շեֆիլդի համալսարանի պրոֆեսոր Դիգբի Տատումը: Գրում է «news.am»-ը:

Նրա խօսքով՝ մարդկանց սոցիալական ակտիւութիւնն ու վարքը եւ շրջակայ միջավայրը գլխուղեղում հետազօտում են «ալիքային պրոցեսները», որոնք մարդու մասին պատկերացում են ձեւաւորում: Եթէ այդ «ալիքների» ակտիւութիւնը համապատասխանում է, ապա մարդիկ կարող են ոչ միայն «միեւնոյն ալիքի վրայ շփւել», այլեւ խմբերով այցելել որոշակի երաժշտական կամ կրօնական հաւաքների:

Խաղացողները նոյնպէս օգտագործում են ուղեղային անլար կապի այս տեսակը: Գլխուղեղի ակտիւութեան շնորհիւ նրանք արագ վերլուծում են հակառակորդի պահւածքը եւ խաղի հետ կապւած համապատասխան գործողութիւններ կատարում:

Գիտնականը նաեւ նշել է, որ առանձնայատուկ հետաքրքրութիւն է ներկայացնում խմբակային ուղեղային ակտիւութիւնը, քանի որ հէնց նրա օգնութեամբ են առաջանում «ըստ հետաքրքրութիւնների խմբերը»՝ ստեղծագործական միաւորումները, ակումբները եւ այլն, որպէսզի միաւորեն ուղեղային ակտիւութեամբ նման մարդկանց:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։