Հա

Այլ

Չորեքշաբթի, 10 Յունւարի 2018 10:20

Գիտնականները հնագոյն ժամանակներում կեանքի առաջացման նոր աղբիւր են յայտնաբերել

ԱՄՆ-ի Սքրիփսի գիտահետազօտական ինստիտուտի քիմիկոսները եզրայանգման են եկել, որ 4 մլրդ. տարի առաջ Երկիր մոլորակի ջրային աւազաններում քիմիական ռեակցիաների փակ շղթայ է գոյութիւն ունեցել, որը բերել է կեանքի առաջացման:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Սքրիփսի գիտահետազօտական ինստիտուտի քիմիկոսները եզրայանգման են եկել, որ 4 մլրդ. տարի առաջ Երկիր մոլորակի ջրային աւազաններում քիմիական ռեակցիաների փակ շղթայ է գոյութիւն ունեցել, որը բերել է կեանքի առաջացման: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս ներկայացնում է «Phys.org» պարբերականը, այդ շղթան եղել է տրիկարբոնային թթուների ժամանակակից փուլի (Կրեբսի ցիկլ) նմանօրինակ երեւոյթը նախաբջջային ժամանակաշրջանում:

Կրեբսի ցիկլը տեղի է ունենում աերոբային շնչառութիւն իրականացնող իւրաքանչիւր օրգանիզմի բջիջներում: Ցիկլի ընթացքում թթւային մնացորդները վերածւում են ածխաթթու գազի:

Այդ ընթացքում ձեւաւորւում են նաեւ նիւթափոխանակութեան համար անհրաժեշտ էներգատար մոլեկուլներ: Սակայն Կրեբսի ցիկլում ներգրաււած նիւթերը չէին կարող կայուն գոյութիւն պահպանել մի քանի մլրդ. տարի առաջ, նախքան առաջին բջիջների ի յայտ գալը:

Գիտնականները ենթադրում են, որ մինչ նախաբջջային դարաշրջանում կարող էր գոյութիւն ունենալ Կրեբսի ցիկլի նմանակը, որը տեղի էր ունենում այլ քիմիական նիւթերի առկայութեամբ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։