Հա

Այլ

Չորեքշաբթի, 10 Յունւարի 2018 11:50

Յայտնի է «Ferrari» եւ «Porsche» սուպերքարերի նոր մրցակցի անւանումը

«Hyundai» ընկերութեան գլխաւոր դիզայներ Լիւկ Դոնկերւոլկէն եւ կորէական ապրանքանիշի հետազօտութիւնների կենտրոնի ղեկավար Եանգ Չհոլը հաստատել են սուպերքարի նախագծի շուրջ տարւող աշխատանքների մասին լուրը: 

«alikonline.ir» - «Hyundai» ընկերութեան գլխաւոր դիզայներ Լիւկ Դոնկերւոլկէն եւ կորէական ապրանքանիշի հետազօտութիւնների կենտրոնի ղեկավար Եանգ Չհոլը հաստատել են սուպերքարի նախագծի շուրջ տարւող աշխատանքների մասին լուրը: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս հաղորդում է «motor.ru»-ն, ակնկալւում է, որ նորոյթը, որը կը թողարկւի «Genesis» ապրանքանիշի ներքոյ, կը կարողանայ մրցել «Ferrari»-ի եւ «Porsche»-ի հետ:

Աւտոմեքենայի դիզայնը կը ներկայանայ երկտեղանի կուպէի տեսքով: Հետնաքարշակ սուպերքարը շարժման մէջ կը գցի հիբրիդային ուժային համակարգը, որը կազմւած է բենզինային շարժիչից եւ մի քանի էլեկտրաշարժիչներից:

Մեքենայի մշակմամբ կը զբաղւի սպորտային ստորաբաժանումը, որը ղեկավարում է «BMW M» ստորաբաժանման նախկին ղեկավար Ալբերտ Բիրմանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։