Հա

Այլ

11/01/2018

Ստիւէն Հոքինգը յայտնել է, թէ ինչ կը լինի Երկրի հետ կլիմայական փոփոխութիւնների պատճառով

Անգլիացի հանրայայտ տեսաբան ֆիզիկոս Ստիւէն Հոքինգը կարծիք է յայտնել, որ Երկիրը կը կրկնի Արեգակնային համակարգի մէկ այլ մոլորակի՝ Վեներայի ճակատագիրը:

«alikonline.ir» - Անգլիացի հանրայայտ տեսաբան ֆիզիկոս Ստիւէն Հոքինգը կարծիք է յայտնել, որ Երկիրը կը կրկնի Արեգակնային համակարգի մէկ այլ մոլորակի՝ Վեներայի ճակատագիրը: Գրում է «tert.am»-ը:

«life.ru»-ի փոխանցմամբ՝ գիտնականի կարծիքով՝ կլիմակայական փոփոխութիւնները մարդկութեանը տանում են դէպի անհետացում, իսկ Երկիրը շոգի պատճառով վերածւել է իրական դժոխքի:

Ըստ բրիտանացի գիտնականի, եթէ մարդկութիւնը չկրճատի ջերմոցային գազերի արտանետումները, ապա վաղ թէ ուշ մոլորակի վրայ միջին ջերմաստիճանը կը հասնի 460 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի:

Գիտնականները կարծում են, որ 4 մլրդ. տարի առաջ Վեներան եղել է Երկրի նմանակը՝ նոյն մթնոլորտով, ծովերով, բուսականութեամբ, սակայն մի շարք գործօնների պատճառով մոլորակն ուղղակիօրէն «այրւել է»: Հաշւի առնելով, որ Երկրի տարիքը գնահատւում է 4.5 մլրդ. տարի, ապա ամբողջական անապատի այն կը վերածւի 500 մլն. տարի յետոյ:

Յարակից լուրեր

  • Մոլորակի բնակչութիւնն աւելացել է 83 միլիոն մարդով
    Մոլորակի բնակչութիւնն աւելացել է 83 միլիոն մարդով

    Նախորդ տարւայ համեմատ աշխարհի բնակչութիւնն աւելացել է 83 միլիոն բնակչով եւ աւելի քան 7 միլիարդ 635 միլիոն մարդ է կազմում, յայտնում է «DW»-ն՝ վկայակոչելով «Երկրի բնակչութիւնը» (DSW) գերմանական հիմնադրամը:

  • Երկրագնդի բնակչութեան 95 տոկոսը վտանգաւոր օդ է շնչում
    Երկրագնդի բնակչութեան 95 տոկոսը վտանգաւոր օդ է շնչում

    Օդի աղտոտւածութեան հետ կապւող մահւան դէպքերի թիւը վերջին 30 տարում 20 տոկոսով աճել է: 2016 թւականին այս գործօնի պատճառով մահացել է 6.1 մլն մարդ: Այս մասին նշւած է ամերիկեան «Health Effects Institute» (HEI) հետազօտական կազմակերպութեան զեկոյցում:

  • Ստիւէն Հոքինգ. Հետաքրքիր փաստեր մեծ գիտնականի կեանքից
    Ստիւէն Հոքինգ. Հետաքրքիր փաստեր մեծ գիտնականի կեանքից

    Աշխարհահռչակ ֆիզիկոս Ստիւէն Հոքինգը մահացել է մարտի 14-ի վաղ առաւօտեան 76 տարեկանում: Ամբողջ կեանքի ընթացքում նա պայքարել է շարժողական նէյրոնային հիւանդութեան դէմ: Չնայած հիւանդութեանը, նա դարձել է իր ժամանակների ամենայարգարժան եւ ամենայայտնի գիտնականներից մէկը: Ներկայացնում ենք Ստիւէն Հոքինգի մասին մի քանի քիչ յայտնի փաստեր: 

  • Մահացել է Ստիւէն Հոքինգը
    Մահացել է Ստիւէն Հոքինգը

    76 տարեկան հասակում, այսօր՝ վաղ առաւօտեան մահացել է անգլիացի աշխարհահռչակ ֆիզիկոս-տեսաբան ու տիեզերաբան, Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերաբանութեան կենտրոնի հիմնադիր ու ղեկավար Ստիւէն Հոքինգը:

  • Ստիւէն Հոքինգը պատմել է, թէ ինչից է սկսւել Տիեզերքը
    Ստիւէն Հոքինգը պատմել է, թէ ինչից է սկսւել Տիեզերքը

    Բրիտանացի ֆիզիկոս եւ գիտութեան մասսայականացնող Ստիւէն Հոքինգը «StarTalk» հաղորդման ժամանակ պատասխանել է հարցին, թէ ինչ է եղել Մեծ պայթիւնից եւ Տիեզերքի առաջացումից առաջ: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։