Հա

Այլ

Հինգշաբթի, 11 Յունւարի 2018 09:40

12 հազւագիւտ «Porsche»-ից կազմւած հաւաքածուն գնահատւել է 7 մլն. դոլար

Տարբեր երկրներում վաճառքներ կազմակերպող «RM Sotheby’s» աճուրդի տունը վաճառքի կը հանի 964 սերնդի «Porsche 911» մակնիշի սպորտքարերի բացառիկ հաւաքածուն: 

«alikonline.ir» - Տարբեր երկրներում վաճառքներ կազմակերպող «RM Sotheby’s» աճուրդի տունը վաճառքի կը հանի 964 սերնդի «Porsche 911» մակնիշի սպորտքարերի բացառիկ հաւաքածուն: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս հաղորդում է «motor.ru»-ն, վաճառքը կը կայանայ այս տարւայ մարտին՝ Ֆլորիդայում անցկացւող «Amelia Island Concours d’Elegance» նրբագեղութեան մրցոյթի շրջանակներում: Ողջ հաւաքածուն գնահատւում է 7.4 մլն. դոլար:

Աճուրդի ներկայացւած աւտոմեքենաները դասւում են երբեւէ թողարկւած հազւագիւտ «Porsche»-ների շարքը: Հաւաքածուի կազմում ներառւած են 11 սպորտքար 964 թափքով եւ մէկը՝ 930 թափքով:

Դրանց շարքում է 45 օրինակով թողարկւած «Porsche Carrera RSR 3.8» աւտոմեքենայից մէկը, որը ներկւած է «Ferrari Yellow» յատուկ դեղին գոյնով: Սպորտքարի վազքը կազմում է 765 կմ, իսկ կողմնորոշիչ գինը՝ 1.2-1.4 մլն. դոլար:

Եզակի մոդելներից է նաեւ 1993 թւականի արտադրութեան «Carrera RS 3.8» մոդելը, որը թողարկւել էր 55 օրինակով: Նախատեսւում է, որ այս մոդելի վերջնական գինը կը հասնի 1.5 մլն. դոլարի:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։