Հա

Այլ

Հինգշաբթի, 11 Յունւարի 2018 10:00

«LG»-ն գլանակի պէս ծալւող հեռուստացոյց է ներկայացրել

Հարաւկորէական «LG» տեխնոլոգիական ընկերութիւնը ստեղծել է 65 դիուեմ անկիւնագծով «OLED» հեռուստացոյց, որը չափազանց ճկուն լինելու շնորհիւ գլանակի պէս ծալւում է:

«alikonline.ir» - Հարաւկորէական «LG» տեխնոլոգիական ընկերութիւնը ստեղծել է 65 դիուեմ անկիւնագծով «OLED» հեռուստացոյց, որը չափազանց ճկուն լինելու շնորհիւ գլանակի պէս ծալւում է: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «Luxury Launches» կայքը, տպաւորիչ նորոյթի պաշտօնական շնորհանդէսը կայանալու է Լաս Վեգասում ընթացող «CES 2018» տեխնոլոգիական ցուցահանդէսի ժամանակ:

Յայտնի է, որ աւելի վաղ ընկերութիւնը ներկայացրել էր 18 դիուեմ անկիւնագծով ծալւող մոդելն ու խոստացել էր ապագայում աւելի մեծ տարբերակը պատրաստել:

Ծալւող նորոյթի տեխնիկական բնութագրի եւ գնի մասին տեղեկութիւնները կը հրապարակւեն շնորհանդէսից յետոյ:

Յարակից Հրապարակումներ

  • «LG»-ն 20 հազար դոլարով վաճառքի է հանել 1 սմ.-ից պակաս հաստութեամբ «4K» հեռուստացոյց
    «LG»-ն 20 հազար դոլարով վաճառքի է հանել 1 սմ.-ից պակաս հաստութեամբ «4K» հեռուստացոյց

    Հարաւկորէական «LG» տեխնոլոգիական ընկերութիւնը վաճառքի է հանել 0.51 սմ. հաստութեամբ, 77 դիւմ անկիւնագծով «4K OLED» էկրանով հեռուստացոյց, որն արժէ 20 հազար դոլար: 

  • Հեռուստացոյց դիտելու վնասները
    Հեռուստացոյց դիտելու վնասները

    «Հեռուստացոյց դիտելն ու զանազան մանկական տեսահոլովակները վատ են անդրադառնում երեխայի մտաւոր ունակութիւնների զարգացման վրայ»,- գտել են ամերիկեան հետազօտողները: Գիտնականներն այս կարծիքին են յանգել 80 հետազօտութեան արդիւնք վերլուծելով: Որքանով է կարեւոր այս զգուշացումը, կարելի է հասկանալ այն փաստից, որ Ամերիկայում իւրաքանչիւր 10 փոքրիկից 9-ը անընդմէջ նստած է հեռուստացոյցի առջեւ:

  • Մտահորիզոնը բարձրացնելու հինգ միջոց
    Մտահորիզոնը բարձրացնելու հինգ միջոց

    Խօսքն այն մասին չէ, թէ ինչպէս կարելի է դառնալ աւելի խելացի, քանի որ դա շատ նուրբ հարց է: Բայց ուղեղը, ինչպէս որեւէ այլ օրգան, կարելի է մարզել՝ բարձրացնելով մտահորիզոնը: Ձեզ ենք առաջարկում արդիւնաւէտ հինգ միջոց:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։