Հա

Այլ

Շաբաթ, 13 Յունւարի 2018 11:50

Ո՞ր մթերքներն են քաղցկեղը կանխում

Սննդային մանրաթելերի մեծ պարունակութեամբ դիետան կարող է զգալիօրէն նւազեցնել կոլորեկտալ քաղցկեղով հիւանդանալանու հաւանականութիւնը, պարզել են բրիտանական Բաբրահամի ինստիտուտի գիտնականները:

«alikonline.ir» - Սննդային մանրաթելերի մեծ պարունակութեամբ դիետան կարող է զգալիօրէն նւազեցնել կոլորեկտալ քաղցկեղով հիւանդանալանու հաւանականութիւնը, պարզել են բրիտանական Բաբրահամի ինստիտուտի գիտնականները: Տեղեկացնում է «news.am»-ը:

Բրիտանացի հետազօտողները յայտնաբերել են, որ խթաղիի էպիթելային հիւսւածքների ԴՆԹ-ում գիստոնների բարձր մակարդակ է պարունակւում, որոնք պատասխանատու են գէների միացման եւ անջատման համար, այսինքն՝ դրանց ակտիւութեան համար: Ըստ որում՝ ոչ պակաս դերակատարում ունեն կարճաշղթայ ճարպաթթուները (ԿՇՃ): ԿՇՃ-ն մեծացնում է այսպիսի գիստոնների մակարդակը եւ նւազեցնում «HDAC2» սպիտակուցի քանակութիւնը, որի պարունակութիւնը գիտնականները կապում են քաղցկեղի առաջացման հաւանականութեան հետ: ԿՇՃ-ն եւ գիստոնները դրական են ազդում ինֆեկցիաների դէմ օրգանիզմի պայքարելու կարողութեան եւ ուռուցքային հիւանդութիւնների նկատմամբ նրա կայունութեան վրայ:

Օրգանիզմը ԿՇՃ է արտադրում սննդային մանրաթելերի ֆերմենտացման պրոցեսում, որոնցով հարուստ են բանջարեղէնը, մրգերը, նպարեղէնը: Բջջանիւթի մեծ պարունակութեամբ դիետան նպաստում է ԿՇՃ-ի ակտիւ արտադրմանը, ինչն, իր հերթին, կարեւոր է քաղցկեղի կանխման համար:

«Կարճաշղթայ ճարպաթթուները աղիների բջիջների համար էներգիայի հիմնական աղբիւրն են, սակայն մենք նաեւ պարզել ենք, որ դրանք գէնոմում ազդում են գիստոնների վրայ»,- ասում է հետազօտութեան հեղինակներից Ռէյչէլ Ֆելլոուսը:

Ինչպէս նշում են Բաբրահամի ինստիտուտի աշխատակիցները, հետազօտութիւնը թոյլ է տւել յայտնաբերել «HDAC2» սպիտակուցի նոր դերը, որը կապւած է կոլորեկտալ քաղցկեղի առաջացման հետ: Նրանց կարծիքով՝ հետագայում սա կարող է նպաստել նոր դեղամիջոցների ստեղծմանը:

Յարակից Հրապարակումներ

  • Ինչպէ՞ս եւ ինչո՞ւ է ստրեսը քայքայում առողջութիւնը
    Ինչպէ՞ս եւ ինչո՞ւ է ստրեսը քայքայում առողջութիւնը

    Այն մասին, որ ստրեսը վնասակար է առողջութեան համար, հաւանաբար բոլորն են լսել։ Բայց քչերն են հասկանում, թէ ինչ մեխանիզմներով է ստրեսն ազդում մարդու օրգանիզմի վրայ:

  • Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ ֆաստֆուդ օգտագործելիս
    Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ ֆաստֆուդ օգտագործելիս

    Երբ մարդը ֆաստֆուդ է գործածում, նրա օրգանիզմի հետ տեղի է ունենում մօտաւորապէս նոյնը, ինչ բակտերիալ ինֆեկցիայի ժամանակ։ Այս մասին ասւում է նոր հետազօտութեան մէջ, որը հրապարակւել է «Cell» ամսագրում։ 

  • Բրոկոլիից եոգուրտը կարող է պաշտպանել աղիների քաղցկեղից
    Բրոկոլիից եոգուրտը կարող է պաշտպանել աղիների քաղցկեղից

    Հետազօտողները կարծում են, որ բրոկոլիի հիմքով եոգուրտը աղիների քաղցկեղի դէմ պայքարի արդիւնաւէտ միջոց է, որը կարելի է օգտագործել նաեւ այն կանխարգելելու, ինչպէս նաեւ վիրահատութիւնից յետոյ օրգանիզմում մնացած քաղցկեղային բջիջները հեռացնելու համար:

  • Քնի լրացուցիչ 20 րոպէն կօգնի նիհարելուն
    Քնի լրացուցիչ 20 րոպէն կօգնի նիհարելուն

    Գիշերային քնի լրացուցիչ 20 րոպէն մարդուն կօգնի «ոչ» ասել տորթերին եւ կարկանդակներին, որոնց չարաշահումը աւելորդ քաշի առաջացման է բերում: Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ քնի լրացուցիչ քանակութիւնը նւազեցնում է ոչ առողջ սննդամթերքի օգտագործումը, որը շաքար շատ է պարունակում, աւելի քան 30 տոկոս: 

  • Ածխաջրերի առաւելագոյն քանակութեամբ 5 միրգ
    Ածխաջրերի առաւելագոյն քանակութեամբ 5 միրգ

    Մարդականցից շատերին թւում է, թէ մրգերը «դիետիկ» մթերք են, սակայն իրականում բոլոր մրգերում մեծ թւով ածխաջրեր են պարունակւում, ուստի նիհարող մարդկանց, ինչպէս նաեւ դիաբետով տառապող հիւանդներին խորհուրդ է տրւում մրգեր օգտագործելիս զգուշաւոր լինել, յատկապէս ստորեւ թւարկւածներն օգտագործելիս:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։