Հա

Այլ

15/01/2018

Գիտնականները Երկրի վրայ ընկած երկնաքարերում կեանքի աղբիւր են յայտնաբերել

ԱՄՆ-ում Բերքլիի Լոուրենսի անւան ազգային լաբորատորիայի գիտնականները երկու երկնաքարերում ջուր եւ բարդ քիմիական միացութիւններ են յայտնաբերել

«alikonline.ir» - ԱՄՆ-ում Բերքլիի Լոուրենսի անւան ազգային լաբորատորիայի գիտնականները երկու երկնաքարերում ջուր եւ բարդ քիմիական միացութիւններ են յայտնաբերել: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «Phys.org»-ը:

Մոլորակագէտների կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ մոլորակի վրայ ընկած տիեզերական մարմինները կարող էին Երկրի վրայ կեանքի գոյութեանը յանգեցնել:

Հետազօտողները ուսումնասիրել են 1998 թւականին Երկրի վրայ ընկած երկնաքարերի ներսում աղի բիւրեղների քիմիական կազմը:

«Երկու միլիմետր չափով աղի կապոյտ բիւրեղները օրգանական միացութիւնների եւ տարրերի պահեստ են, որոնք անհրաժեշտ են կեանքի ծագման համար»,- ասում է հետազօտութեան հեղինակներից մէկը` Կուինի Չանը՝ նշելով, որ պատմութեան մէջ առաջին անգամ վերերկրեայ օբիեկտում տարրերի նման համադրութիւն է արձանագրւել:

Գիտնականների կարծիքով՝ բիւրեղների մոլեկուլները մօտաւորապէս 4.5 մլրդ. տարի առաջ չբացայայտւած պայմաններում սինթեզւել են: Ենթադրաբար կեանքի ծագման վայրը եղել է Մարսի եւ Իւպիտերի միջեւ աստերոիդների գօտու գաճաճ Ցերերա մոլորակը:

Ուսումնասիրութեան հեղինակների կարծիքով, նրանց յայտնագործութիւնը ցոյց է տալիս, որ պարզունակ կեանքը կարող էր գոյութիւն ունենալ Արեգակնային համակարգի այլ վայրերում, ինչպէս նաեւ աստերոիդների բեկորներով այլ մոլորակներ տեղաշարժւել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։