Հա

Այլ

Չորեքշաբթի, 17 Յունւարի 2018 12:00

«Samsung»-ը Ձմեռային օլիմպիադայի մասնակիցների համար բացառիկ սմարթֆոն կը թողարկի

2018 թ. Ձմեռային օլիմպիական խաղերի պաշտօնական գործընկեր «Samsung Electronics Co.»-ն յայտարարել է, որ մարզական մրցումների մասնակիցներին ու Միջազգային օլիմպիական կոմիտէի ներկայացուցիչներին կը նւիրի բացառիկ «Galaxy Note 8» սմարթֆոններ:

«alikonline.ir» - 2018 թ. Ձմեռային օլիմպիական խաղերի պաշտօնական գործընկեր «Samsung Electronics Co.»-ն յայտարարել է, որ մարզական մրցումների մասնակիցներին ու Միջազգային օլիմպիական կոմիտէի ներկայացուցիչներին կը նւիրի բացառիկ «Galaxy Note 8» սմարթֆոններ: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «engadge.com»-ը, հեռախօսներն ազատ վաճառքում չեն յայտնւի ու կը բաժանւեն միայն հարաւկորէական Փիոնչհան օլիմպիական քաղաք ժամանած մարզիկներին, ՄՕԿ ներկայացուցիչներին:

Ընդհանուր առմամբ, թողարկւելու է 4000 օրինակ, որոնցից իւրաքանչիւրը ձեւաւորւած է լինելու օլիմպիական թեմայով՝ հետին պանելին օլիմպիական օղակների պատկերով:

Ընկերութիւնից մանրամասնել են, որ հեռախօսը համալրւած է յատուկ յաւելւածով, որի միջոցով հնարաւոր կը լինի ձմեռային խաղերի մասին տեղեկութիւն գտնել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողի՞ արդեօք Հենրիխ Մխիթարեանն «Արսենալ»-ում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։