Հա

Այլ

20/01/2018

«Ferrari»-ն պատրաստւում է ներկայացնել իր ամենահզօր սուպերքարը

Իտալական «Ferrari» ընկերութիւնը պատրաստում է «488 GTB» սուպերքարի «գերհզօր» տարբերակը, որը կստանայ «GTO» (Gran Turismo Omologata) անւանումը: 

«alikonline.ir» - Իտալական «Ferrari» ընկերութիւնը պատրաստում է «488 GTB» սուպերքարի «գերհզօր» տարբերակը, որը կստանայ «GTO» (Gran Turismo Omologata) անւանումը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս գրում է «motor.ru»-ն, մոդելը կը դառնայ իտալական ապրանքանիշի ամենահզօր ճանապարհային աւտոմեքենան՝ զինւած 8 մխոցային շարժիչով: Նորոյթը կը զինւի «Ferrari 488 Challenge» մրցարշաւային մոդելում տեղադրւած շարժիչի նորացւած տարբերակով: Դա նշանակում է, որ շարժիչի աշխատանքային ծաւալը կը կազմի 3.9 լիտր, իսկ հզօրութիւնը՝ 700 ձիաուժ:

Մեքենայի թափքի կառուցւածքում աւելի շատ ածխածնի մանրաթել կօգտագործւի, քան «Ferrari»-ի միւս ճանապարհային մոդելներում:

Ակնկալւում է, որ սուպերքարի պրեմիերան կը կայանայ մարտին՝ Ժնեւի աւտոսրահի շրջանակներում:

Աւելի վաղ հաղորդւում էր, որ մեքենաշինական ընկերութիւնը մտադիր է զբաղւել էլեկտրական սուպերքարերի արտադրութեամբ, որոնք կը մրցակցեն «Tesla»-ի մեքենաների հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։