Հա

Այլ

22/01/2018 - 10:50

Գիտնականներ. «Սառեցւած բանջարեղէնը կարող է թարմից օգտակար լինել»

Շատերը համոզւած են, որ թարմ միրգ-բանջարեղէնը սառեցւածից աւելի օգտակար է, սակայն դա այնքան էլ այդպէս չէ, պնդում է «University of Guelph»-ի համալսարանից Ջէսս Հէյնսը:

«alikonline.ir» - Շատերը համոզւած են, որ թարմ միրգ-բանջարեղէնը սառեցւածից աւելի օգտակար է, սակայն դա այնքան էլ այդպէս չէ, պնդում է «University of Guelph»-ի համալսարանից Ջէսս Հէյնսը: Գրում է «news.am»-ը:

Նրա խօսքով՝ մրգերը եւ բանջարեղէնը հաւաքելուց կարճ ժամանակ անց սառեցւելուց յետոյ իրականում աւելի շատ սննդարար նիւթեր են պահպանում, քան երկար ժամանակ պահպանւածներն եւ մեծ տարածութիւններ անցածները: Արագ սառեցման նոր տեխնոլոգիաների շնորհիւ, մթերքներն այսօր կորցնում են վիտամինների միայն փոքր մասը՝ ինչպիսին են ֆելատները եւ տիամինը:

Սիդնէյի համալսարանից աւստրալացի գիտնականները հետաքրքիր հետազօտութիւն են իրականացրել 1000 մարդու մասնակցութեամբ: Նրանք ամէն օր բանջարեղէն են կերել, սակայն մասնակիցների մի մասը մասնագէտների հրահանգով սնունդի մէջ միայն սառեցւած մթերքներ է օգտագործել:

Պարզւել է, որ սառեցւած բանջարեղէնը մարդկանց աւելի լաւ է օգնում հետեւել սննդակարգի առողջ ռեժիմի, առաջին հերթին այն պատճառով, որ այն աւելի հեշտ է պատրաստել. դրանք պատրաստի վիճակում են վաճառւում եւ լրացուցիչ մշակում չեն պահանջում: Դրա հետ մէկտեղ օգտակար նիւթերի կորուստը նւազագոյն է եղել:

Փորձագէտները նշել են, որ սառեցման գործընթացը ենթադրում է մթերքի մէջ բոլոր օգտակար միկրոտարրերի պահպանում: Նրանց խօսքով՝ սառեցնելիս որոշ բանջարեղէնում նւազում է С վիտամինի մակարդակը, սակայն աննշան: Բանջարեղէնի առանձին տեսակներ բացարաձակապէս չեն կորցնում իրենց վիտամինային օգտակարութիւնը, օրինակ՝ գազարը սառեցնելիս С վիտամինը պահպանւում է գրեթէ սկզբնական ծաւալով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։