Հա

Այլ

24/01/2018 - 09:10

Գիտնականներ. «Կենսաթոշակի անցնելը էականօրէն մեծացնում է դեմենցիայի առաջացման վտանգը»

Կենսաթոշակի անցնելը մարդու մօտ արագացնում է բանաւոր յիշողութեան կորուստը, որը պատասխանատու է տեքստային տեղեկատւութիւնը մտապահելու մարդու ընդունակութեան համար: Այս եզրակացութեանն են եկել Լոնդոնի Համալսարանական քոլեջի եւ Լոնդոնի Թագաւորական քոլեջի գիտնականներն իրենց հետազօտութեան մէջ, որը հրապարակւած է «European Journal of Epidemiology» բժշկական հանդէսում: 

«alikonline.ir» - Կենսաթոշակի անցնելը մարդու մօտ արագացնում է բանաւոր յիշողութեան կորուստը, որը պատասխանատու է տեքստային տեղեկատւութիւնը մտապահելու մարդու ընդունակութեան համար: Այս եզրակացութեանն են եկել Լոնդոնի Համալսարանական քոլեջի եւ Լոնդոնի Թագաւորական քոլեջի գիտնականներն իրենց հետազօտութեան մէջ, որը հրապարակւած է «European Journal of Epidemiology» բժշկական հանդէսում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

45-ից մինչեւ 68 տարեկան աւելի քան 3 հազար կամաւորներ են մասնակցել ընդգրկուն գիտափորձին, որի ընթացքում բժիշկները 30 տարի կանոնաւոր կերպով ստուգել են փորձարկւողների մտաւոր ընդունակութիւնների մակարդակը: Ինչպէս պարզւել է՝ հէնց որ մարդը դադարում է աշխատել, նրա մօտ զգալիօրէն արագանում է ճանաչողական տարբեր գործառոյթների կորստի գործընթացը: Այսպէս, բանաւոր յիշողութեան վատացումը, ինչը միանգամայն բնական գործընթաց է, թոշակառուների մօտ 38 տոկոսով աւելի արագ է ընթանում, քան այն մարդկանց մօտ, որոնք շարունակում են իրենց կարիերան:

Ինչպէս նշում են փորձագէտները, յիշողութեան այդօրինակ կորուստը զգալիօրէն մեծացնում է տարեցների մօտ դեմենցիայի աւելի վաղ զարգացման վտանգը: «Այս հետազօտութիւնն ակնառու կերպով ցուցադրում է աւագ տարիքի մարդկանց համար ցանկացած մտաւոր գործունէութեան օգուտն ու անհրաժեշտութիւնը»,- ասւած է գիտական աշխատութեան մէջ:

Այս բացայայտման ակտուալութիւնն այն է, որ Եւրոպայի զարգացած երկրներում կեանքի միջին տեւողութեան աւելանալուն զուգընթաց աւելանում է նաեւ դեմենցիայով տառապող մարդկանց թւաքանակը: Այսպէս, պաշտօնական տւեալների համաձայն, 2016 թւականին այսօրւայ դրութեամբ անբուժելի հիւանդութիւնը մահւան հիմնական պատճառն է դարձել Վելսում եւ Անգլիայում, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։