Հա

Այլ

Շաբաթ, 27 Յունւարի 2018 08:30

Քրքումը պաշտպանում է դեմենցիայից. հետազօտութիւն

Սնունդի մէջ քրքումի ամենօրեայ օգտագործումը նպաստում է առողջ մարդկանց յիշողութեան լաւացմանը եւ օգնում է պայքարել դեմենցիայի ախտանիշների դէմ: Այսպիսի եզրակացութեան են յանգել Լոս Անջելէսի Քալիֆորնիայի համալսարանի գտնականները:

«alikonline.ir» - Սնունդի մէջ քրքումի ամենօրեայ օգտագործումը նպաստում է առողջ մարդկանց յիշողութեան լաւացմանը եւ օգնում է պայքարել դեմենցիայի ախտանիշների դէմ: Այսպիսի եզրակացութեան են յանգել Լոս Անջելէսի Քալիֆորնիայի համալսարանի գտնականները: Ըստ «news.am»-ի՝ յայտնում է «EurekAlert»-ը:

Փորձին մասնակցել է 50-ից մինչեւ 90 տարեկան 40 հիւանդ: Նախկինում նրանք բողոքել են ցրւածութիւնից եւ յիշողութեան վատթարացումից: Փորձարկւողները 18 ամիս օրական 2 անգամ կա՛մ պլացեբո են ստացել, կա՛մ 90 միլիգրամ քրքում (քրքումի արմատից արտադրւող նիւթ):

Բոլոր մասնակիցները համալիր զննում են անցել, կրկնակի ախտորոշում է կատարւել իւրաքանչիւր 6 ամիսը մէկ: Գիտնականները նկատել են, որ զգալիօրէն լաւացել է նրանց յիշողութիւնն ու կենտրոնացւածութիւնը, ովքեր քրքում են օգտագործել: Այսպէս՝ նրանց մօտ ուշադրութեան թեստի արդիւնքները 28 տոկոսով աւելի լաւ են եղել, քան մինչեւ սնունդի մէջ հնդկական համեմունքի օգտագործումը: Դրանից բացի, համեմունքը դրական ազդեցութիւն է ունեցել փորձարկւողների տրամադրութեան վրայ:

Միեւնույն ժամանակ, մասնագէտները նաեւ կողմնակի էֆեկտներ են յայտնաբերել: Այսպէս՝ քրքում օգտագործած 4 մարդ բողոքել է փորացաւից եւ սրտխառնոցից:

Յարակից Հրապարակումներ

  • Նստակեաց կենսակերպը վնասում է յիշողութեանը
    Նստակեաց կենսակերպը վնասում է յիշողութեանը

    Նստակեաց կենսակերպը կապակցւած է ուղեղի այն գօտու բարակման հետ, որը կարեւորագոյն դեր է կատարում էքսպլիցիտային յիշողութեան աշխատանքում, պարզել են Լոս Անջելէսի Քալիֆորնիական համալսարանի հետազօտողները։ Յիշողութեան այդ տեսակը ֆիքսում է փաստերն ու իրադարձութիւնները։ Ընդ որում  նոյնիսկ ինտենսիւ ֆիզիկական ակտիւութիւնը ուղեղը չի պաշտպանում երկար անշարժութեան հետեւանքներից։

  • Դեմենցիայի կանխարգելման 6 գործուն միջոց
    Դեմենցիայի կանխարգելման 6 գործուն միջոց

    Ամբողջ մոլորակում աճում է դեմենցիայով՝ տկարամտութեամբ տառապող մարդկանց թիւը, եւ բնակչութեան ծերացումը դրան միայն նպաստում է: Այսօր դեմենցիայով է տառապում 85 տարեկանից մեծ իւրաքանչիւր երրորդ մարդը: 

  • Ի՞նչ է տեղի ունենում ուղեղում քնի ժամանակ
    Ի՞նչ է տեղի ունենում ուղեղում քնի ժամանակ

    Քեմբրիջի համալսարանի ու Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները պարզել են, թէ ինչ պրոցեսներ են տեղի ունենում ուղեղում քնի ժամանակ։

  • Գիտնականները յիշողութիւնը բարելաւելու նոր միջոց են գտել
    Գիտնականները յիշողութիւնը բարելաւելու նոր միջոց են գտել

    Բիրմինհամի եւ Եօրքի համալսարանների գիտնականները բացայայտել են ուղեղի ակտիւութեան տիպ, որը կապւած է քնի մէջ տեղեկատւութիւնը յիշելու եւ մշակելու հետ:

  • Տեսախաղերն օգտակար են տարեց մարդկանց ուղեղի աշխատանքի համար
    Տեսախաղերն օգտակար են տարեց մարդկանց ուղեղի աշխատանքի համար

    Կանոնաւորապէս տեսախաղեր խաղացող տարեց մարդկանց մօտ ծերունական դեմենցիայի զարգացման հաւանականութիւնը 29 տոկոսով փոքր է:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։