Հա

Այլ

28/01/2018 - 08:10

Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանւել Մարգարետ Թաչերի 17.5 տոննա կշռող զրահապատ աւտոբուսը

Անգլիական Հելմդոն բնակավայրում վաճառքի է հանւել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թաչերի աւտոբուսը, որը նա օգտագործել է Հիւսիսային Իռլանդիայով եւ այլ վայրերով շրջագայութիւններ անելու համար:

«alikonline.ir» - Անգլիական Հելմդոն բնակավայրում վաճառքի է հանւել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թաչերի աւտոբուսը, որը նա օգտագործել է Հիւսիսային Իռլանդիայով եւ այլ վայրերով շրջագայութիւններ անելու համար: Գրում է «tert.am»-ը:

Յատկանշական է, որ աւտոբուսն ունի զրահապատ ապակիներ, համալրւած է ձայնամեկուսիչ սարքաւորումներով, նախատեսւած է 36 մարդու տեղափոխման համար:

ժամանակին ավտոբուսն անհրաժեշտ սարքաւորումներով համալրելու համար ծախսւել է 5 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ այժմ այն վաճառւում է 25 հազար ֆունտ ստերլինգով:

Աւտոբուսի տէր Նիք Միդի խօսքով՝ այն գտնւում է շատ լաւ վիճակում:

«Իսկապէս տխուր է, որ այժմ այն չի օգտագործւում: Սա պատմական փոխադրամիջոց է, որը շատ լաւ է աշխատում եւ կարող է զարգացնել մինչեւ 130 կմ/ժ արագութիւն՝ չնայած վերջերս այն չի համալրւել ժամանակակից սարքաւորումներով եւ կշռում է 17.5 տոննա»,- ասել է նա:

Նշւում է, որ աւտոբուսը կառուցւել է Թաչերի համար մօտ 40 տարի առաջ՝ 1984 թւականի հոկտեմբերին իրականացւած մահափորձից յետոյ, որի հետեւանքով հինգ մարդ է մահացել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։