Հա

Այլ

29/01/2018 - 09:00

Գիտնականներ. «Մարսում 30 տարի յետոյ բանջարանոց կը յայտնւի»

Հոլանդիայում տեղակայւած Վագենինգենսկու համալսարանի աշխատակիցները հաւաքել են բանջարեղէնի բերքահաւաքը, որն աճեցւել է «Մարսի պայմաններում»:

«alikonline.ir» - Հոլանդիայում տեղակայւած Վագենինգենսկու համալսարանի աշխատակիցները հաւաքել են բանջարեղէնի բերքահաւաքը, որն աճեցւել է «Մարսի պայմաններում»:

Ենթադրւում է, որ նման փորձարկումները ցոյց են տալիս Արեգակնային համակարգի չորրորդ մոլորակը գաղութացնելու մարդկութեան պատրաստակամութիւնը: Ըստ «news.am»-ի՝ փոխանցում է «planet-today.ru»-ը:

Գիտնականները չեն կասկածում, որ եթէ նրանք կարողացել են Մարսի հողն օգտագործելով Երկրի վրայ լոլիկ, սիսեռ եւ բողկ աճեցնել, ապա Մարսում էլ գիւղատնտեսութեան համար ոչ մի խնդիր չի առաջանայ:

«Today News Ufa»-ն հաղորդում է, որ Մարսում բանջարեղէն աճեցնելն այդքան էլ հեշտ չէ: Թէկուզ այն պատճառով, որ այնտեղ տիեզերական ճառագայթում կայ, որը չկայ Երկրի վրայ: Բացի այդ Մարսում գիւղատնտեսութեան համար անհրաժեշտ միկրոօրգանիզմներ չկան: Սակայն այս ամէնը հնարաւոր է ուղղել տեխնոլոգիաների միջոցով՝ մօտաւորապէս 30 տարի անց:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։