Հա

Այլ

29/01/2018

Պարային երգերը ունակ են միաւորել

Պարային երգերը վերացնում են մեզ բաժանող տարբերութիւնները եւ նպաստում են մերձեցմանը: Հարւարդի համալսարանի նոր հետազօտութեան մէջ նշւում է, թէ երաժշտութեան որ ճիւղերն ունեն այդպիսի համընդհանուր լեզու:

«alikonline.ir» - Պարային երգերը վերացնում են մեզ բաժանող տարբերութիւնները եւ նպաստում են մերձեցմանը: Հարւարդի համալսարանի նոր հետազօտութեան մէջ նշւում է, թէ երաժշտութեան որ ճիւղերն ունեն այդպիսի համընդհանուր լեզու: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «planet-today.ru»-ը:

Տարբեր դարաշրջանների եւ երկրների մարդիկ օրօրոցայիններ են երգում երեխայի հանգստացնելու համար, գրում են սիրային երգեր, ռոմանտիկ զգացմունքներ արտայայտելու համար եւ միասին համաժամանակ պարում են:

Հարւարդի համալսարանի նոր ուսումնասիրութեան համաձայն՝ երաժշտութիւնը օգտագործւում է յատուկ հոգեբանական եւ սոցիալական գործառոյթների թեթեւացման համար, ինչը այն դարձնում է համընդհանուր լեզու: Ուսումնասիրութեանը մասնակցել են 60 երկրներից մարդիկ, ովքեր լսել են անծանօթ երգերի հատւածներ եւ դասակարգել են դրանք ըստ ասոցիացիաների:

Երաժշտութիւնը դասակարգւել է՝ (1) պարելու համար, (2) երեխային հանգստացնելու համար, (3) հիւանդութիւնից բուժւելու, (4) մէկ այլ անձի հանդէպ սէրը արտայայտելու, (5) մահացածներին սգալու, (6) պատմութիւնը պատմելու համար:

Գիտնականները ընդգծում են, որ նրանց հետազօտութիւնը չի բացայայտում, այլ միայն հաստատում է երաժշտութեան ձեւի եւ գործառոյթի միջեւ համընդհանուր կապերի գոյութիւնը: Ըստ հետազօտողների՝ չնայած երաժշտութեան ապշեցուցիչ բազմազանութեանը, դրա հիմքում ընկած է ընդհանուր մարդկային բնութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։