Հա

Այլ

31/01/2018

Ստեղծւել է աշխարհի ամենափոքր ռոբոտը

Գերմանիայում Մակս Պլանկի անւան ինտելեկտուալ համակարգերի ինստիտուտի գիտնականներին յաջողւել է ամբողջովին ֆունկցիոնալ ռոբոտ  ստեղծել, որը կարող է տեղաշարժւել ինչպէս կոշտ մակերեսների վրայ, այնպէս էլ հեղուկի մէջ: Սարքի չափերը ապշեցնում են. քայլող ռոբոտի մարմնի երկարութիւնը գրեթէ 1 միլիմետր է:

«alikonline.ir» - Գերմանիայում Մակս Պլանկի անւան ինտելեկտուալ համակարգերի ինստիտուտի գիտնականներին յաջողւել է ամբողջովին ֆունկցիոնալ ռոբոտ  ստեղծել, որը կարող է տեղաշարժւել ինչպէս կոշտ մակերեսների վրայ, այնպէս էլ հեղուկի մէջ: Սարքի չափերը ապշեցնում են. քայլող ռոբոտի մարմնի երկարութիւնը գրեթէ 1 միլիմետր է: Ըստ «news.am»-ի՝ փոխանցում է Life-ը:

Նման չափերի հնարաւոր է եղել հասնել միայն «քնած» կոնստրուկցիայի շնորհիւ՝ ռոբոտի մարմինը պատրաստւած է էլաստոմերային կաուչուկից, որը լցւած է սպեցիֆիկ յատկութիւններով մագնիսէ կտորներով: Հէնց այս մասնիկները սկսում են «զգալ» մագնիսական գօտին, ռոբոտը փոխում է իր ձեւը եւ սկսում է շարժւել:

Տեխնոլոգիաների զարգացման արդէն այս փուլում նման սարքաւորումները թոյլ կը տան ընդլայնել եւ բարելաւել հիւանդանոցներում մատուցւող բժշկական ծառայութիւնները, քանի որ 1 միլիմետրանոց սարքերը կարող են արագացնել դեղերի մատակարարումը օրգանիզմի վնասւած հատւածներին կամ օգնել ներքին օրգանների ախտորոշման հարցում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։