Հա

Այլ

Չորեքշաբթի, 31 Յունւարի 2018 09:10

Ինչո՞ւ որոշ մարդիկ չեն կարողանում նիհարել

Գիտնականները պարզել են, թէ ինչու որոշ մարդիկ չեն կարողանում նիհարել: Նոր հետազօտութեան հեղինակները կարծում են, որ ճարպակալմամբ տառապող մարդկանց ճարպային բջիջները լիզիլոկսիդազա (LOX) կոչւող մոլեկուլի աւելի բարձր էքսպրեսիա ունեն: «LOX»-ը կապւած է ֆիբրոզի հետ, եւ ինչպէս նախկինում ցոյց են տւել գիտական հետազօտութիւնները՝ խանգարում է քաշի նւազմանը:

«alikonline.ir» - Գիտնականները պարզել են, թէ ինչու որոշ մարդիկ չեն կարողանում նիհարել: Նոր հետազօտութեան հեղինակները կարծում են, որ ճարպակալմամբ տառապող մարդկանց ճարպային բջիջները լիզիլոկսիդազա (LOX) կոչւող մոլեկուլի աւելի բարձր էքսպրեսիա ունեն: «LOX»-ը կապւած է ֆիբրոզի հետ, եւ ինչպէս նախկինում ցոյց են տւել գիտական հետազօտութիւնները՝ խանգարում է քաշի նւազմանը: Գրում է «news.am»-ը:

Ճարպակալման հիմնական պատճառներն են ֆիզիկական վարժութիւնների բացակայութիւնը եւ կալորիական սննդակարգը, ուստի զարմանալի չէ, որ առողջ սննդակարգը եւ մեծ ֆիզիկական ակտիւութիւնը առաջին ռազմավարութիւնն են համարւում, որ կօգնեն աւելորդ քաշի դէմ պայքարում:

Սակայն այս միջամտութիւնները կարող են խառը արդիւնքների բերել. եթէ որոշ մարդիկ տեսնում են, թէ իրենց կիլոգրամներն ինչպէս են հեռանում, միւսների համար դա շատ բարդ խնդիր է: Սա պարզաբանում է նոր հետազօտութիւնը:

Բժիշկ Կատարինա Կոսը համահեղինակների հետ անալիզի է ենթարկել որովայնի ճարպային հիւսվածքի նմուշները, որոնք վերցւել են ճարպակալմամբ տառապող մարդկանցից, երբ նրանց քաշի նւազեցման վիրահատութիւն են կատարել:

Անալիզը ցոյց է տւել, որ ճարպակալում ունեցող մարդկանց ճարպային հիւսւածքում դիտւում է «LOX» մոլեկուլի էքսպրեսիա, որը ճարպային հիւսւածքի ֆիբրոզի պատճառն է:

Հետագայ հետազօտութեամբ գիտնականները յայտնաբերել են, որ «LOX» մոլեկուլի էքսպրեսիայի մեծացումը բերում է թթւածնի նւազման եւ ճարպային բջիջներում բորբոքման, որն առաջանում է, երբ ճարպային բջիջները շատանում են: Գիտնականների պարզաբանմամբ՝ երբ ճարպային բջիջներն անցնում են այս տեսակի ստրեսը, կորցնում են աւելորդ կալորիաները պահպանելու յատկութիւնը: Արդիւնքում՝ կալորիաները կուտակւում են կարեւոր օրգանների շուրջը, ինչպիսին են լեարդը եւ սիրտը, ինչը առողջական խնդիրների հետ է կապւած, ներառեալ սրտի հիւանդութիւնները եւ 2-րդ տեսակի դիաբետը:

Հետազօտութիւնները ցոյց են տւել, որ ճարպային հիւսւածքի ֆիբրոզը նիհարելը դժւարացնում է:

«Սա չի նշանակում, որ ֆիբրոզը քաշի կորուստն անհնարին է դարձնում»,- շեշտում է դոկտոր Կոսը: «Երկարատեւ ժամանակահատւածում ակտիւութիւնը եւ կալորիաների օգտագործման պակասեցումը քաշի կորուստը հնարաւոր են դարձնում»,- յաւելում է նա:

«LOX» մոլեկուլի թիրախաւորումը կարող է լինել ճարպային բջիջների ֆիբրոզը կանխելու մեթոդներից մէկը: Բժիշկ Կոսը նշում է, որ հետագայ հետազօտութիւններ են անհրաժեշտ ճարպային հիւսւածքի ֆիբրոզի կանխարգելման այլ մեթոդներ որոնելու համար:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։