Հա

Այլ

31/01/2018 - 09:20

Խոլեստերինը քաղցկեղային ուռուցքի աճը 100 անգամ մեծացնում է

Կենդանական ծագմամբ եւ խոլեստերինի բարձր մակարդակով մթերքները կարող են մեծացնել ագրեսիւ չարորակ ոռուցքների զարգացման հաւանականութիւնը՝ դրանց աճի արագութիւնը մեծացնելով մինչեւ 100 անգամ, պարզել են Լոս Անջելէսի Քալիֆորնիական համալսարանի գիտնականները:

«alikonline.ir» - Կենդանական ծագմամբ եւ խոլեստերինի բարձր մակարդակով մթերքները կարող են մեծացնել ագրեսիւ չարորակ ոռուցքների զարգացման հաւանականութիւնը՝ դրանց աճի արագութիւնը մեծացնելով մինչեւ 100 անգամ, պարզել են Լոս Անջելէսի Քալիֆորնիական համալսարանի գիտնականները: Տեղեկացնում է «news.am»-ը:

Հետազօտութեան մէջ օգտագործւել են գէնետիկօրէն ձեւափոխւած մկներ, որոնց մօտ փոփոխւել է «Lpcat3» ֆերմենտը կոդաւորող գէնը: Այս սպիտակուցը վերահսկում է ֆոսֆոլիպիդների սինթեզը, որոնցից կազմւած է բջիջների թաղանթը: Սպիտակուցի անջատումը բարձրացնում է խոլեստերինի մակարդակը, որը մասնակցում է դրա ձեւաւորմանը: Ամերիկացի մասնագէտները պարզել են, որ խոլեստերինի խտութեան մեծացումը աղիների հիւսւածքներում ցողունային բջիջների աճ եւ կիսում է առաջացնում:

Բջիջները, որոնք սկսում են անւերահսկելիօրէն բազմանալ, համարւում են ուռուցքային հիւանդութիւնների զարգացման հիմնական պատճառը: Գիտնականների կարծիքով՝ խոլեստերինը հաստ աղիի բջիջների հաստացում է առաջացնում, դրանց բացի՝ կապւած է նոյն հիւսւածքներում ուռուցքների արագ աճի հետ: Սակայն դեռեւս պարզ չէ՝ արդեօք խոլեստերինն ազդո՞ւմ է քաղցկեղի այլ ձեւերի զարգացման վրայ:

Յայտնի է, որ արեան մէջ խոլեստերինի մակարդակը բարձրացնում են ճարպերով, տրանսճարպերով եւ ածխաջրերով յագեցած մթերքները: Տարբեր հիւանդութիւնների կանխարգելման համար մասնագէտները խորհուրդ են տալիս առողջ կենսակերպի հետեւել եւ նւազեցնել կարմիր մսի ու կաթնամթերքի օգտագործումը:

Գիտնականների յօդւածը հրապարակւել է «Cell Stem Cell» ամսագրում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։