Հա

Այլ

01/02/2018

Պիցցան ամենաօգտակար նախաճաշ են ճանաչել

ԱՄՆ-ից առողջ սննդի հարցերով մասնագէտը նախաճաշի համար պիցցան ճանաչել է առաւել օգտակար ուտելիք, քան փաթիլները: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ից առողջ սննդի հարցերով մասնագէտը նախաճաշի համար պիցցան ճանաչել է առաւել օգտակար ուտելիք, քան փաթիլները: Ըստ «news.am»-ի՝ յայտնում է «The Independent»-ը:

«Հաւանաբար կը զարմանաք, որ պիցցայի միջին կտորի մէջ եւ կաթով փաթիլների մէկ պնակում նոյն քանակութեամբ կալորիաներ են պարունակւում»,- նշել է գրանցւած եւ հաւաստագրւած դիետոլոգ Չելսի Ամէրը: Նրա խօսքով՝ ամբողջ հարցը մթերքների բաղադրութեան մէջ է: Փաթիլների մէջ սպիտակուցներ եւ օգտակար ճարպեր չկան, սակայն չափից շատ շաքար կայ՝ մեծահասակ մարդու օրական նորմայի մինչեւ կէսը:

«Պիցցայում աւելի շատ սպիտակուցներ են պարունակւում, այնպէս որ՝ այն ձեզ ամբողջ օրւայ համար էներգիայով առլեցուն կը դարձնի: Դրա մէջ աւելի շատ ճարպեր եւ աւելի քիչ շաքար է պարունակւում»,- ասել է Ամերը: Սակայն դիետոլոգը նշել է, որ մարդիկ հազւադէպ են պիցցայի մէկ կտորով բաւարարւում, եւ այս մթերքն ամէն դէպքում չի կարելի օգտակար անւանել:

Բրիտանացի դիետոլոգ Ռիանոն Լեմբերթը, սակայն, գործընկերոջ հետ համաձայն չէ: Նա նշել է, որ «հսկայական իւղոտ պիցցաները, որոնք համացանցում են պատւիրւում, նախաճաշի համար լաւագոյն ընտրութիւնը չեն»: Նրա խօսքով՝ ամբողջական հատիկներից փաթիլները պիցցայից աւելի օգտակար են: Այսուհանդերձ, եթէ իտալական ճաշատեսակը վնասակար յաւելումներ չպարունակի, այն կարելի է ուտել նախաճաշին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։