Հա

Այլ

01/02/2018 - 08:50

Լրատւամիջոցներ. ««Apple»-ն այս տարի կարող է «Mac»-ի միանգամից 3 նոր մոդել ներկայացնել»

Ամերիկեան «Apple» տեխնոլոգիական ընկերութիւնը պատրաստւում է ընթացիկ տարում ներկայացնել «Mac» նոութբուքի ու համակարգչի 3 նոր մոդել, որոնք համալրւած կը լինեն սեփական արտադրութեան նոր պրոցեսորներով:

«alikonline.ir» - Ամերիկեան «Apple» տեխնոլոգիական ընկերութիւնը պատրաստւում է ընթացիկ տարում ներկայացնել «Mac» նոութբուքի ու համակարգչի 3 նոր մոդել, որոնք համալրւած կը լինեն սեփական արտադրութեան նոր պրոցեսորներով: Ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «The Daily Mail»-ը՝ մանրամասնելով, որ նորոյթների շնորհանդէսը կայանալու է տարեվերջին:

Նշւում է, որ ընկերութիւնը կը ներկայացնի մէկ համակարգիչ եւ 2 «MacBook» նոութբուք:

«Apple»-ը սեփական արտադրութեան չիպերով է «զինել» «iPhone» սմարթֆոնը, «Apple Watch» «խելացի» ժամացոյցը, «iPad» պլանշետն ու միւս սարքերը, սակայն դեռեւս չի ներկայացրել «Mac»-երի համար նախատեսւած պրոցեսորները: Յայտնի է, որ ներկայում գործում են «Intel» չիպերով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։