Հա

Այլ

01/02/2018 - 08:20

Գիտնականները ցերեկային քունը կապել են ալցհայմերի հիւանդութեան հետ

Մարդիկ, որոնց մօտ քնկոտութիւն է նկատւում ցերեկային ժամերին, աւելի  են հակւած ալցհայմերի հիւանդութեանը։ Այսպիսի եզրակացութեան են եկել Վաշինգթոնի համալսարանի բժիշկները:

«alikonline.ir» - Մարդիկ, որոնց մօտ քնկոտութիւն է նկատւում ցերեկային ժամերին, աւելի  են հակւած ալցհայմերի հիւանդութեանը։ Այսպիսի եզրակացութեան են եկել Վաշինգթոնի համալսարանի բժիշկները: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է ««MedPage today»-ն։

Հետազօտութեանը մասնակցել են 189 մարդ, որոնց միջին տարիքը 66 տարեկան է եղել։ Երկու շաբաթւայ ընթացքում գիտնականները ֆիթնես թրեքերի օգնութեամբ հետեւել են կամաւորների կենսաբանական ակտիւութեանը։ Բացի այդ, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով բետա-ամիլոիդի (պեպտիդ, որը առաջացնում է ալցհայմերի հիւանդութիւնը) յայտնաբերման համար նկարւել են նրանց գլխուղեղը։

Հետազօտողները պարզել են, որ ուղեղի աշխատանքի խաթարման յանգեցնող ամիլոիդային վահանիկներով մարդիկ վատ են քնում գիշերը եւ քնկոտութիւն են զգում ցերեկը։

«Մեր նոր հետազօտութիւնը ցոյց է տալիս, որ ալցհայմերի հիւանդութեան նախնական փուլերում մարդիկ կենսաբանական գործընթացների ցիկլերում աւելի մեծ հատւածականութիւն են ցուցաբերում։ Նրանք աւելի յաճախ ակտիւ են լինում գիշերը եւ պասիւ են լինում կամ քնում են ցերեկը»,- նշել է հետազօտութեան հեղինակներից դոկտոր Եո Էլ Իւն։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։